Դատական նիստերի դահլիճին Դատարանի շունչ ու ոգի տված դատավորներից մեկն էլ Դավիթն էր Հարությունյան, ում «դատավարությունը» արտացոլումն էր այն ամենի, ինչի դեմ պայքարել ու թվում էր արմատախիլ էր արել. Աննա Փիլոսյան
Աննա Փիլոսյանը գրում է. «Շուրջ մեկ տասնամյակ առաջ դատական իշխանությունը համալրվեց մի քանի քրեական մասնագիտացմամբ դատավորներով, որոնք արմատապես հեղափոխեցին քրեական արդարադատության ոլորտը, դարձրեցին իրական մրցակցային դատավարություն, թելադրողի դերը դատախազությունից փոխանցեցին դատարանին, դարձան ու կերտեցին դատավորի այն կերպարը, ում ձգտում են նմանվել ու համապատասխանել:
Դժվար է այլևս պատկերացնել իրավիճակ, երբ որևէ կարգավիճակում գտնվող դատավարության մասնակից հնարավորություն չունենա ներկայացնել իր գործը, չունենա գործի հրապարակային քննության հնարավորություն, չիրացնի իր լսված լինելու իրավունքը…
Դատական նիստերի դահլիճին Դատարանի շունչ ու ոգի տված դատավորներից մեկն էլ Դավիթն էր Հարությունյան, ում «դատավարությունը» արտացոլումն էր այն ամենի, ինչի դեմ պայքարել ու թվում էր արմատախիլ էր արել:
Չգիտեմ՝ Դավիթի ճանապարհը մեր իշխանությունում ավարտվեց, թե դադար վերցրեց, բայց Դավիթի հետքն այլևս անջնջելի է:
Դավիթից առավել ափսոսում եմ ԲԴԽ երկու դատավոր-անդամների համար, ովքեր իրենց իսկ գրչի մեկ հարվածով ջնջեցին տարիներ շարունակ սեփական աշխատանքով ստեղծած իրենց հետագիծը»: