ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hուլիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
ՀՀԿ երիտասարդները շարունակում են Երևանում իրազեկման ակցիա անցկացնել. քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով նրանք թռուցիկներ են բաժանում երևանցիներին:
Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ ազոտն օգտագործվել է օգտակար հանածոների ապօրինի արդյունաբերության համար:
Գործակալության տվյալներով՝ կտակը ստորագրվել է 2022 թվականի հունվարի 19-ին։
Իշխանությունը հետևողական քայլերով պետությունը տանում է կործանման, Արցախի հանձնումից հետո գոյաբանական սպառնալիքի առջև է կանգնած Հայաստանը, այս մարտահրավերները հաղթահարելու որևէ առարկայական ռազմավարություն, ծրագիր քաղաքական վերնախավը չունի։ Մարդկանց մի մասի գնահատմամբ՝ սա հստակ մշակված, դավաճանական ծրագիր է, ոմանք այս ամենը վերագրում են իշխանության անձեռնհասությանը, անգրագիտությանը, ոչ պրոֆեսիոնալիզմին։
Հուլիսի 4-ին արձանագրված 17,18 միջին ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով 1 աստիճանով բարձր է եղել 1979-2000 թ․-ի միջին ջերմաստիճանից։
«Ալիևը փոքր քայլերի քաղաքականությամբ հասնում է իր նպատակին, այն է՝ Արցախը հայաթափել, Արցախն ադրբեջանականացնել: Անկախ Նիկոլ Փաշինյանի տված գնահատականներից, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քաղաքական թիմը բազմիցս կրկնում են, որ ճանաչում են Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Այս պնդումներից հետո որևէ ակնկարկներ, նախադասություններ ես համարում եմ անհիմն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին:
Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տուժած կոմունաների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ անկարգությունների վերելքն անցել է։
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը հերքել է Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մեղադրանքները։
Ադրբեջանն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքով տեղաշարժը, ԼՂ հայ բնակչությունը բախվել է հումանիտար լուրջ ճգնաժամի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Լոս Անջելեսում բնակվող բժիշկ, հասարակական գործիչ Յունոնա Հակոբջանյանն է:
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները սպառնում են հայ ժողովրդին պատերազմով
Դե Սոզան հայտնել է, որ բուժհաստատությունում ստիպված է եղել երկու անգամ անալիզներ հանձնել։
Վաղը Սումգայիթի դատարանում կհրապարակվի 2 հայ գերիների վերաբերյալ վճիռը, դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ ո՛չ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ո՛չ էլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը որևէ բեկում Արցախում ստեղծված ծանրագույն վիճակում չեն մտցնելու, որովհետև այդ բեկումը պետք է մտցնի Հայաստանի Կառավարությունը, որը, սակայն, դարձել է դրական փոփոխության հիմնական կնճիռը, ավելին՝ Հայաստանի Կառավարությունը մատնված է տոտալ անգործության և հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, վիժեցնում է ցանկացած հայանպաստ գործողություն։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին։
168.am-ի հետ զրույցում Արագածավանի բնակիչներից մեկն ասաց, որ այդպես էլ սպասում էին, որ պիտի լինի, քանի որ Սուրեն Թորոսյանի «թիկունքին» կանգնած է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից վերահսկվող հեռուստաալիքները եղանակի տեսության մեջ ավելացրել են «Արևմտյան Ադրբեջանը»։
Ջուման նաև նշել է, որ Բաքուն, Անկարան և Թել Ավիվը հասկանում են, որ ուժեղ Իրանի պարագայում անհնար է հասնել Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի բացմանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելն այսօր միասնական են Իրանում կայունությունը խաթարելու իրենց ցանկության մեջ, քանի որ միայն թուլացած Իրանը թույլ կտա Զանգեզուրի միջանցքի գոյությունը։
ՀՀ Սահմանադրության օրվա առիթով՝ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով Զինված ուժերից 5 հոգու բարձրագույն զինվորական կոչումներ են շնորհվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հաստատել է, որ հուլիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հետ հանդիպում է սպասվում: Զելենսկին հուլիսի 7-ին կմեկնի Ստամբուլ՝ հանդիպելու Էրդողանի հետ:
Թուրքիայի Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա տղան նկարել էր Հիտլերի բեղերը։ Նրան էր վերագրվել նաև պաստառի վրա հայհոյանքներ գրելը։
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ելույթով է հանդես եկել «LINKS Europe»-ի կազմակերպած «Հարավային Կովկաս և Եվրոպական միություն․ հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» (“The South Caucasus and the European Union – addressing challenges, seizing opportunities”) խորագրով համաժողովին:
Եղիշե Կիրակոսյանը և Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հյուրերին են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների կատարման ընթացքին վերաբերվող հարցրերը։
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ որևէ միջազգային մեխանիզմ չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը, այն էլ՝ Ադրբեջանի կազմում։ Արցախն ու արցախահայությունը կարող են միայն մեկ դեպքում անվտանգ լինել՝ Պաշտպանության բանակով և Ադրբեջանից անկախ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կողմից 2231 բանաձևի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում ասել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) դեռևս լավագույն տարբերակն է։ Այս մասին տեղեկանում ենք IRNA լրատվական գործակալությունից։ Ըստ հրապարակման՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները և երկարաձգել Իրանի նավթի առևտրի հետ կապված բացառությունները։ «Իրանի […]
Այսօր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բաղրամյան պողոտայում զրուցում էր Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների ծնողների հետ։ 168.am-ի լրագրողը մոտեցավ նրան ու փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ։
«Այնպես որ՝ ցանկացած տարածաշրջանում որևէ էսկալացիա և՛ հնարավորություն է, և՛ մարտահավեր բոլոր խաղացողների համար։ Նրանցից յուրաքանչյուրը փորձելու է օգտվել իրավիճակից կամ դիմագրավել մարտահրավերներին»։
Եվ զավեշտն այն է, որ այս ամենի համատեքստում, «ՀայաՔվեի» սահմանադրական, միջազգային լավագույն չափանիշներին խիստ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ոմանք որոշել են դիտարկել իբրև պատերազմի սպառնալիք: Լո՞ւրջ ….»։