
Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որն արտահայտում է իր հասցեական գնահատականները ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակային կերպով բարձրաձայնում է իր հասցեական գնահատականները և մտահոգությունները՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,-գրել է Փաշինյանը։
Ադրբեջանն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքով տեղաշարժը, ԼՂ հայ բնակչությունը բախվել է հումանիտար լուրջ ճգնաժամի։