Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Ակս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

«Քննարկել ենք տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում զրուցակցիս եմ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով:

Խոսել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորապես, շեշտել ենք երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում»,- գրել է Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31