
Էրդողանի պաստառի վրա բեղեր նկարած տղան ազատ է արձակվել

Թուրքական հեռուստաընկերություններից մեկը՝ Halk TV-ին հայտնել է, որ ազատ է արձակվել Էրդողանի պաստառին բեղեր նկարելու համար ձերբակալված տղան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա տղան նկարել էր Հիտլերի բեղերը։ Նրան էր վերագրվել նաև պաստառի վրա հայհոյանքներ գրելը։
Նախագահին վիրավորելու մեղադրանքով վերոհիշյալ տղան ձերբակալվել և ուղարկվել էր Տարսուսի անչափահասների գաղութ։