Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավելի քան 20 մարդ է զոհվել գազի արտահոսքի հետևանքով

Հուլիսի լույս 6-ի գիշերը Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում առնվազն 24 մարդ է զոհվել գազի արտահոսքի հետևանքով։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել են Գաուտենգի նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունից։

«Բոքսբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող անօրինական բնակավայրի տարածքում տեղի է ունեցել ազոտ պարունակող գազի արտահոսք։ Զոհվել են բոլորն, ովքեր գտնվել են գազ մատակարարող բալոնի մոտ: Բալոնը գտնվում էր տներից մեկի բակում», – հայտնել է ծառայության ներկայացուցիչ Ուիլյամ Նթլադին։

Նրա խոսքով՝ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ ազոտն օգտագործվել է օգտակար հանածոների ապօրինի արդյունաբերության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31