«Չզարմանաք, որ վաղն էլ սկսենք 200 մլրդ դոլարի ռազմատուգանք ու փոխհատուցում վճարել». Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի պահանջները իբր չկատարելն ինքնին լայնածավալ պատերազմի պատճառ համարողներին մի պարզ հարց տամ՝ իսկ այդ պահանջներից բոլորն են իրատեսական: Օրինակ՝ հենց այս պահին Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերը հանել Արցախից և, տուժող ձևանալով, պաշտոնապես դիմել է անգամ միջազգային կառույցներին: Դե գիտեք, ցավոք, արդեն զորք չկա, բայց դե պահանջում է, դե կատարեք, թե չէ պատերազմ կսկսվի: Չզարմանաք, որ վաղն էլ պատերազմի սպառնալիքով պահանջի անհապաղ, առանց դատ ու դատաստանի, իրենց սկսենք 200 մլրդ դոլարի ռազմատուգանք ու փոխհատուցում վճարել. ի դեպ, բարձր մակարդակով արդեն զբաղված են «հիմնավորումներով ու հաշվարկներով»:

Եվ զավեշտն այն է, որ այս ամենի համատեքստում, «ՀայաՔվեի» սահմանադրական, միջազգային լավագույն չափանիշներին խիստ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ոմանք որոշել են դիտարկել իբրև պատերազմի սպառնալիք: Լո՞ւրջ  ….»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31