Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում:
Թուրքիան և Մեծ Բրիտանիան համագործակցում են միգրացիայի ոլորտում, ակայն թուրքական աղբյուրների համաձայն՝ համագործակցության շրջանակներում չի քննարկվելու Մեծ Բրիտանիայից գաղթականների մուտքը Թուրքիա:
Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը, միջազգային, ներքաղաքական և ներկուսակցական մի շարք հարցեր։
Իռլանդիան կոչ է անում բոլորին մասնակցել համապարփակ կայուն խաղաղության բանակցություններին
Կոնստանտինոս Կոմբոսը հայտարարել է իր լիակատար աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու կոչ արել։
Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ցեղասպանության հնարավորության վերաբերյալ։ Նամակը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Այս թեմայի հետ կապված՝ միգուցե կարելի է երկար խոսել և կարևորել տեղեկատվության հրապարակայնացումը, լուսաբանումները, բայց այս պահին հստակ ուզում եմ արձանագրել՝ Բակո Սահակյանը բավականին լուրջ ներդրում ունի՝ ինչպես Արցախի ներքաղաքական կայունության և համերաշխության ապահովման, այնպես էլ, համոզված եմ, Արցախի դեմ, բառի բուն իմաստով, իրականացվող պատերազմի գործում՝ Արցախի դիմադրության ապահովման հարցում:
Այս մասին գրել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։
Իրանն ազատ կարձակի երկրում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին այն բանից հետո, երբ իրանական բոլոր սառեցված ակտիվները փոխանցվեն Թեհրանին։Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության գործընթացին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից և այդ նպատակով վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը»,- գրել է նա:
Արցախի Հանրապետությունը, 243-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, մոտավորապես 2 ամիս է՝ որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։ Ճգնաժամն աստիճանաբար խորանում է, հատկապես այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը սկսել է Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից հայ տղամարդկանց առևանգել ու տեղափոխել Բաքու։
Պայթյունից հետո բժշկի է դիմել, ընդհանուր առմամբ, 84 մարդ։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները․
Ըստ Գերմանիայի օդուժի ղեկավարի՝ ավիաբազան «առանցքային դեր կկատարի երկրի օդուժի, ամբողջ Բունդեսվերի և Գերմանիայի անվտանգության համար։
Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել:
Ընկերությունը պնդում է, որ մինչև 2023 թվականի վերջը, հավանաբար, պետության բաժինը արտադրության մեջ կաճի 150 %-ով։
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին:
Ռուսաստանը, կարծես, ուրվագծում է ՆԱՏՕ-ական նեոգաղութացման ռազմական գործողությունների ավարտն Ուկրաինայում և, ի հեճուկս շատերի, ռազմավարական նոր բալանսավորում է թելադրում Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում: Ռուսական դիմադրողականության և հաշվեհարդարի հնարավորությունից էլ սարսափում են ադրբեջանն ու Հայաստանի մարիոնետական իշխանությունը:
Ընդ որում՝ նշել է նա, Արցախի իշխանությունները եւս համառում են։
Գործողությունն իրականացվում է Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ հրոսակախմբերը։
Իսրայելում բնակվող մի շարք ակադեմիկոսներ, հոգևոր, մշակութային ոլորտի գործիչներ դիմել են Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ Արցախում հումանիտար ճգնաժամի լուծմանն օգնելու և 120.000 մարդկանց ապահովելու նպատակով։
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները եւ փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում: Ահա հենց այս արհեստական ձևով դատարանից կարողացել են կորզել երկամսյա կալանավորումը։ Այս մասին գրում է armday.am-ը։
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ սկանդալներով և վեճերով։ Երևանը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունները Ադրբեջանին մեղադրում են ոչ միայն ԼՂՀ շրջափակման, այլև ցեղասպանության մեջ։ Հնչած գնահատականը կիսել է նաև Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Սակայն Բաքուն մտադիր չէ զիջումների գնալ և հետոևաղականորեն կրկնում է, որ հարցը պետք է լուծվի իր երկրի ներսում, իսկ ղարաբաղահայությունը երկու տարբերակ ունի՝ դառնալ Ադրբեջանի քաղաքացի կամ հեռանալ։
Օգոստոսի 10-ին թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է 57 նահանգապետի նշանակման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը:
Վրաստանում փրկարարները սողանքի ևս մեկ զոհի մարմին են հայտնաբերել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի շրջանում։ Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 22-ի։ Իրականացվում են 11 անհետ կորածների որոնումներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է «միայն Կիևի կապիտուլյացիան», որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների՝ առաջադրման դիմումը։ ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 181 հոգանոց ցուցակ:
Մոսկվայի երկնքում ՀՕՊ ուժերը խփել են մեկ անօդաչու, այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում. Հրաչյա Սարգսյան