Սենատի ներկայացուցիչներին ներկայացվել են ՀՀ-ում անվտանգային իրավիճակը և խաղաղության հեռանկարները. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինին և Դեմյան Մերֆիին հայաստանյան այցի ընթացքում ներկայացվել են Հայաստանում անվտանգային իրավիճակը և խաղաղության վերաբերյալ հեռանկարներ։ Այս մասին գրել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

«ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի կարևոր այցը այս շաբաթ: Շահագրգիռ կողմերի հետ իրենց հանդիպումներում, այդ թվում ՝ մարզերում, նրանք առաջին ձեռքից արժեքավոր կարծիքներ են լսել Հայաստանում անվտանգության իրավիճակի և խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ»,- գրել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031