Բաժիններ՝

Իրանն ազատ կարձակի ԱՄՆ քաղաքացիներին՝ սառեցված ակտիվներին հասանելիություն ստանալուց հետո

Իրանն ազատ կարձակի երկրում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին այն բանից հետո, երբ իրանական բոլոր սառեցված ակտիվները փոխանցվեն Թեհրանին։Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Իրաքում իրանական ակտիվների ազատ արձակումից հետո սկսվել է Հարավային Կորեայում իրանական ակտիվների ազատ արձակման գործընթացը։ Մինչև գումարն ամբողջությամբ չփոխանցվի, ամերիկացի բանտարկյալները կմնան Իրանում», – գրել է Ջամշիդին X (նախկինում` Twitter) սոցիալական ցանցում:

Այս գրառմանը հաջորդող մեկ այլ գրառմամբ Ջամշիդին նշել է, որ «Հարավային Կորեայում անօրինականորեն պահվող ակտիվների փոխանցումից հետո» ԱՄՆ-ի և Իրանի բանտարկյալները կհեռանան միաժամանակ։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ` «հինգը հինգի դիմաց» ձևաչափով: Գործարքի շրջանակներում Իսլամական Հանրապետությունը կստանա հարավկորեական բանկերի հաշիվներում ԱՄՆ պատժամիջոցների գործողության պատճառով սառեցված 6 միլիարդ դոլարի ակտիվների հասանելիություն:

Միջուկային գործարքից դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ՝ արգելելով իրանական նավթի ութ խոշոր ներկրողներին, այդ թվում՝ Հարավային Կորեային, էներգապաշարներ գնել Իսլամական Հանրապետությունից։

Հետագայում Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ Սեուլն ԱՄՆ ֆինանսների նախարարության պահանջով սառեցրել է մոտ 7 միլիարդ դոլար, որը Թեհրանը պետք է ստանար վերջին մի քանի տարիներին նավթի մատակարարումների դիմաց։ Հարավային Կորեան չէր կարողացել այդ միջոցները փոխանցել Իրանին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս