ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել է շուրջ 150 մարդու, որոնց մտադիր է փոխանակել Իսրայելում և ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների հետ։
Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 1-ին Մոսկվայում։
Այսօր Երևանի քաղաքապետի երդման արարողությունից հետո լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ լուրեր կան, որ ՌԴ-ն հայկական ապրանքները բոյկոտում է, և տնտեսվարողներին ասել են, որ ապրանք չեն ընդունելու՝ մտավախություն չկա՞, որ ռուսական շուկան կարող են կորցնել։ «Մեր արտահանման միայն 40 տոկոսն է գնում Ռուսաստան, տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա։ […]
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»:
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ Թուրքիան առանցքային գործընկեր է Եվրոպայում և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում կայունության համար այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ներգաղթը և առևտուրը։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է հանդուրժեն այն հանցագործությունները, որոնք կատարում է Իսրայելը»։ Իրանի նախարարը «խաղաղ բնակչությանը ջրից և էլեկտրականությունից զրկելը, ինչպես նաև Գազայի բնակելի թաղամասերի շարունակական ռմբակոծումը» համարել է ռազմական հանցագործություն։
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն անշրջելի է։
Ունենք ցավեր, վերքեր, եկեք կարեկից լինենք Արցախից բռնի տեղահանվածներին. Արարատյան թեմի առաջնորդ
Ավինյանը խոստանում է՝ քաղաքապետ լինելու ընթացքում բարեկարգելու է բոլոր ապաստարանները
Հայոց պատմության 7-րդ դասարանի 2023 թվականին հրատարակված դասագրքի շուրջ։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայում և Լիբանանում իր ռազմական գործողություններում սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մեջ՝ ասելով, որ նման զենքի օգտագործումը խաղաղ բնակիչներին դնում է լուրջ և երկարատև վնասվածքներ ստանալու վտանգի տակ:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունենում Գազա քաղաքում։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Իսկ «Մայր Հայաստան» շարժումից համախոհները «ձեռքերը լվանում են», որովհետեւ վերջիններս ասում էին, որ գալիս են իշխանափոխության, բայց, կարծես թե, դեմ չեն քաղաքապետարանում ընդդիմադիր ավագանի աշխատել։
Մի քանի ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը չի շփվում կուսակցության լայն շերտերի հետ, հուլիսից սկսած՝ հաշված հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ:
«Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել` մոտ 30 հոգի:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գործունեությունից դժգոհությունները գնալով ավելանում են։ Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը սկսել է պարտվել դատարաններում, ինչը լրացուցիչ անգամ նրա նկատմամբ լարվածություն է առաջացրել:
Թեեւ ՔՊ-ականներն Արցախի կազմալուծումը փորձում են գցել Արցախի 17 օրական իշխանությունների եւ նրանց շնորհավորած հայաստանյան ընդդիմության «գրպանը», սակայն չեն պատրաստվում հավանություն տալ «Հայաքվեի» նախագծին, որով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որեւէ այլ երկրի կազմում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն Լեւոն Գեղամյանին կասկածել են կոռուպցիոն գործարքների մեջ, որով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ, ու իրավապահները ուսումնասիրություններ են սկսել մարզադպրոցում։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել, եւ դատարանը նիստը վարել է նրա բացակայությամբ։
Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել եւ ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր ձեւաչափով զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Տիգրան Ավինյանի երդմնակալությունը՝ ուղիղ
Պետք է սահմանվի հստակ չափորոշիչներ, ըստ դրա կազմվի բնակարանային կարիքներ ունեցողների ցանկը:
Վերջին 10 տարում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 25 հազար 154 անձ։ Այս տվյալները հայտնել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Անա Նացվլիշվիլիի պատգամավորական հարցի։
Ամերիկյան «Global Firepower» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ի դրությամբ ամենահզոր ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը։
Էրդողանն ու Ալիևը Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հիշեցնում են իրենց տրված խոստումները պահպանելու, ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Պայմանավորվածությունների ու խոստումների մասին հիշեցումներ հղվում են նաև Ռուսաստանից ու Արևմուտքից։ Դրանք առավելապես վերաբերում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում իրականացվում է Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի դատախազ Խաթիա Գոգրիչիանիի խոսքով, Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում սպանված 14-ամյա Աիթաջ Շախմարովայի բռնի ամուսնության կազմակերպիչը մայրն է եղել, որովհետև հենց մոր աջակցությամբ է աղջիկն ապրել մի տղամարդու հետ, ում հետ համատեղ ապրելու ցանկություն չի ունեցել:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահը խոսում է մարդու իրավունքներից, ասելով` «…Ներկա պահին Գազայում չկա ոչ ջուր, ոչ հաց, ոչ պարենամթերք: Այս ամենը հակասում է մարդու իրավունքներին: Որտե՞ղ է Արևմուտքը, ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ է»: