
Թուրքիան աշխարհի ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող 9-րդ երկիրն է

Ամերիկյան «Global Firepower» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ի դրությամբ ամենահզոր ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ցանկը կազմվել է մի շարք չափանիշների հիման վրա։
Այդպիսիք են օրինակ ինքնաթիռների որակը, օդաչուների և զինվորների քանակը, զինված ուժերի բյուջեն և այլն։
Հզոր օդուժ ունեցող երկրների ցանկի 1-ին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը։ Իսկ լավագույն հնգյակը եզրափակում են Հնդկաստանը և Հարավային Կորենան։
Թուրքիան այդ ցանկում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։