Բաժիններ՝

Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ Թուրքիան պետք է ընտրի՝ լինել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ թե՞ Ռուսաստանի, Իրանի, ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի

Թուրքիան պետք է ընտրություն կատարի՝ լինել Եվրամիության, ՆԱՏՕ-ի և նրանց արժեքների թե՞ Ռուսաստանի, Իրանի, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և լիբանանյան «Հեզբոլլահ» շիա խմբավորման կողմում: Այս կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սքինասը Բրյուսելում կայացած Արևելյան Միջերկրականի և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրորդ խորհրդաժողովում։

«Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի մեկնարկած ահաբեկչական հարձակման․․․ առաջին իսկ պահից ԵՄ անդամ բոլոր 27 երկրները միաձայն ճանաչեցին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, դատապարտեցին ահաբեկչական հարձակումը և ի լուր ամենքի հայտարարեցին, որ ահաբեկչությունն արդարացում չունի։ Թուրքիան պետք է ընտրի, թե պատմության ո՛ր կողմում է ցանկանում լինել. մեզ հետ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, մեր արժեքների, Արևմուտքի բարքերի, թե՞ Մոսկվայի, Թեհրանի, ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի հետ», – հայտարարել է Սքինասը՝ հավելելով, որ «պատասխանը պետք է լինի միանգամայն պարզ»:

Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ Թուրքիան առանցքային գործընկեր է Եվրոպայում և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում կայունության համար այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ներգաղթը և առևտուրը։ Սքինասը նաև քննադատել է Անկարային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմասնակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս