Ուկրաինան դիմել է Հնդկաստանին՝ խնդրելով դառնալ իր անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, ինչպես նաև մասնակցել երկրի վերականգնման գործընթացին:
Փաշինյանի հետ կարելի է բանակցել միայն իր հրաժարականի տեքստի հետ կապված հարցերով. Մամիջանյան:
«Զանգվածային անկարգությունների կազմակերպման, սադրանքների գործում մասնագիտացած Նիկոլ Փաշինյանը չէր լինի Նիկոլ Փաշինյան, եթե չփորձեր զանգվածային անկարգություններ հրահրել և սադրել»:
Թեհրանը ողջունել է Եմենում հրադադարի՝ ևս երկու ամսով երկարաձգումը:
«Երեկ ժողովրդի նկատմամբ իրականացվածը, իհարկե, իրավական գնահատականի կարժանանա, ես կուզենամ մի քիչ բարոյական և քաղաքական տեսանկյունից գնահատականներ հնչեցնել: Ես ունեմ հստակ պատկերացում այն մասին, որ ոստիկանությանը տրված հստակ հրաման կա, որ անխնա, առանց տարբերակելու՝ ում նկատմամբ պետք է ուժ կիրառվի, ուժ կիրառել նույնիսկ երեխայի, կնոջ, տարեց մարդու նկատմամբ»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Իշխանական քարոզչական մեքենան լայնորեն տարածում է այն թեզը, որ ավելի շատ տուժել են ոստիկանները, քան ցուցարարները: Դա որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, որովհետև տուժած ցուցարարների զգալի հատվածը բժշկական կենտրոններ չի դիմել, մինչև ուշ գիշեր այստեղ էին, տեղում բուժօգնություն էին փորձում ցույց տալ, շատերը տանն են ապաքինվում, եթե այդ թիվը գումարես, կրկնակի կգերազանցի իշխանությունների հրապարակած թիվը»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
#ՀԻՄԱ։ Ընդդիմադիր պատգամավորների ասուլիսը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ:
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ավելի քան 4 տարվա ընթացքում անցկացրել են իրենց առաջին համատեղ զորավարժությունները՝ ամերիկյան ավիակիրի (ռազմանավ-խմբ.) մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռումինիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է դիվանագետ Քեյթլին Էն Կավալեկին:
Մենակ թուրք ասկյարը՝ իմանալով, որ խաղաղ ցուցարարների մեջ կան ծնողներ իրենց անչափահաս և գր«կի (ծծկեր) երեխաներով, ովքեր եկել են բարձրաձայնելու իրենց երեխաների ապագայի և ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ անվտանգ ապրելու հարցը, հրահանգ կտա օգտագործել հատուկ միջոցներ այդ խաղաղ երթը բիրտ ուժով ցրելու։
Նախ եկեք վերահաստատենք մի պարզ բան. ոստիկանը ծեծելու միջոց չէ: Ոստիկանը գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել, ջարդել ժողովրդին: Սակայն մենք երեկ ականատես եղանք, որ ոստիկանները մասսայաբար ծեծում, բառի բուն իմաստով, ջարդում էին մեր քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց: Կան բազմաթիվ տեսանյութեր՝ ինչպես էին ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառում:
«Առհասարակ ոչ միայն հատուկ միջոցը, այլև ցանկացած ոստիկանական ներգործություն հավաքի նկատմամբ ենթադրում է դրան նախորդող, ընկալելի և լսելի պահանջի հնչեցում, դրա չկատարում, ժամանակի սպառում և միայն դրանից հետո այդ գործողության չկատարում»,- հավաքի նկատմամբ միջամտություն կատարելու՝ ոստիկանական թույլատրելիության պայմանների մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով մինչ փաստաբան լինելը եղել է ոստիկան:
Արաբկիրի բաժին հասել էի մոտ ժամը 22:00-ին: Արդեն բերման ենթարկվածները սենյակներում էին՝ թվով 9 հոգի: Նրանցից 4-ն ունեին լուրջ մարմնական վնասվածքներ, իսկ երեքին տեղեափոխել էին հիվանդանոց, որովհետև ակնհայտ էր, որ ունեին ջարդվածքներ:
Երեկ մենք ունեցանք ոստիկանական վարքագծի ծայրահեղ, հակաօրինական դրսևորում: Վերջին օրերին ոստիկանների կողմից դրսևորվող երբեմն սադրիչ վարքագիծը երեկ հասավ գագաթնակետին: Երեկ նռնակներ են օգտագործվել ժողովրդի դեմ, խայտառակ անհամաչափ ոստիկանական ուժ է կիրառվել ժողովրդի դեմ: Եվ կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ում, առանց Նիկոլ Փաշինյանի, նման որոշում չէր կարող կայացվել:
Պատգամավորներն ու փաստաբանները՝ ոստիկանության երեկվա ապօրինի գործողությունների մասին՝ ՈԻՂԻՂ:
Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում մեծանում է: Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները այս մայրցամաքի պետությունների հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴախագահ Վլադիմիր ն Պուտինը:
Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:
Գերմանիայի հարավում գտնվող հանգստավայրի մոտ գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհվել է 4 մարդ, վիրավորվել 30-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության փոխանցած տվյալներին:
Սակայն ինչո՞վ պետք է Իրանը մեզ օգտակար լինի, երբ մենք փակ աչքերով գնում ենք դեպի թուրք-ադրբեջանական «խաղաղության» թակարդը։
Լրագրողների ազգային միության (ԼԱՄ/SNJ) անդամ ֆրանսիացի Դոմինիկ Պրադալիեն 2022թ. հունիսի 2-ին IFJ-ի 31-րդ կոնգրեսում ընտրվել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) նախագահ։ IFJ-ի գործադիր կոմիտեում 6 տարի աշխատելուց հետո Դոմինիկ Պրադալիեն հաջորդում է Յունես Մջահեդին Մարոկկոյից:
Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության կայքն Ադրբեջանում անհասանելի է դարձել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Միևնույն է, ձեզ հետ, թե առանց ձեզ մենք հասնելու ենք մեղավորների արդար պատժին, երկնքում դրան են սպասում մեր զավակները, և ձեզ խորհուրդ կտամ այդ պահանջի իրագործման «պատիվն» ու հազարաշուրթ օրհնանքները չթողնել ուրիշներին…
«Հրապարակ» թերթը գրում է․ «Համայնքների խոշորացումն ու ՏԻՄ ընտրությունները դեռ չմարսած՝ իշխանությունները գնում են նոր խոշորացումների։ Խորհրդարանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ին լսումներ են հրավիրվել վարչատարածքային նոր բաժանման վերաբերյալ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում են ելքերի մի շարք տարբերակներ, որոնց մեջ «դոմինանտ» է արտահերթ ընտրության գնալու հնարավորությունը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների եւ երթերի ժամանակ դրոններ՝ նկարահանող սարքեր օդ բարձրացնել եւ ցույց տալ մասնակիցների թիվը, քանի որ իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում տվյալ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենաներում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծում արվելիք փոփոխություններով, բարձրանալու է դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների աշխատավարձը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական Ներսես Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ կարած գործից։ Մասնավորապես, նրա ջանքերով էր, որ մի քանի գորիսեցի կեղծ ցուցմունքներ էին տվել Առուշանյանի դեմ, հետո նրանցից մեկը դատարանում խոստովանեց․ «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ»։ Խաչատրյանը վերջերս հաճախ է լինում ԱԺ-ում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ օրերս տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը կալանք է սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով եւս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Երեկ ևս մեկ անգամ համոզվեցի, որ անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ Հայրենիքի համար պայքարող մարդկանց` ոչ մի ոստիկան, ոչ մի բիրտ ուժ, ոչ մի հատուկ միջոց չի վախեցնելու ու հետ չի պահելու:
Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ: