Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան

Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:

Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են եղել խորհրդարանի Սենատի եւ Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են հանրաքվեի անցկացման գործընթացներին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930