
Սև բերետավորները բռնություն են կիրառել պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր նկատմամբ, պատռել են այն շապիկը, որի վրա տպագրված էր Հայկի նկարը

«Այսօր սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են այս շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետև գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ:
Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ:
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, որովհետև բառապաշարս սպառվել է»:
Arevik El Sol ֆեյսբուքյան էջից