Մեր պայքարը չենք սկսել մ:արդկանց տներ դագաղներ տանելով․այս լույսեր մեջ խորհուրդ կա․ Իշխան Սաղաթելյան:
Ճապոնիան անօդաչու թռչող սարքեր կմշակի, որոնք կարող են աջակցել հաջորդ սերնդի կործանիչներին: Մշակումը կիրականացվի ԱՄՆ-ի հետ համատեղ՝ պաշտպանական ոլորտում տեխնիկական համագործակցության շրջանակներում, հաղորդում է ճապոնական Նիկեյ թերթը։
Դիմադրության շարժման շարքերում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք որևէ քաղաքական կուսակցության հետևորդ չեն, նրանք ուղղակի Փաշինյանի ընտրած ճանապարհը չեն ընդունում, այդ պատճառով էլ սա լայնածավալ շարժում է։ Այն մի քանի խնդիր ունի, նախևառաջ՝ մոբիլիզացնել մարդկանց, օգտագործել այն մեթոդները, որոնցով Փաշինյանը եկավ իշխանության։ Բայց նրան կրկնելը սխալ է, քանի որ շարժումն այդպիսով դառնում է կանխատեսելի և նմանվում շախմատում մրցակցիդ քայլերը կրկնելուն։ Եթե սոցիալական կամ հանրային հակամարտությունների ժամանակ կողմերը չեն բանակցում, մնում են այլընտրանքները։
Փաշինյանի հոգին կրկին փառավորվեց
Էս երկրում կա մեկ խուլիգան, որը գտնվում է կառավարության շենքում․ Իշխան Սաղաթելյան:
44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, որը հազարավոր քաղաքացիների հետ երեկ ներկա էր ընդդիմության երթին, այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ պատմեց, թե ինչպես են ոստիկանության սևբերետավորները բռնի ուժ կիրառել կառավարական ամառանոցի մոտ իր նկատմամբ, այն դեպքում, երբ ինքը որևէ գործողություն անելիս չի եղել, և իր հագին եղել է նահատակված որդու նկարով շապիկը։
Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների երեկվա գործողությունները որակեց «սրիկայություն»։
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համատեքստում իշխանությունները քննելու են նաև Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Այսինքն, արձանագրված անհաջողությունների ոչ միայն ռազմական պատճառներն են օրակարգում լինելու, այլև՝ քաղաքական:
Եթե ձեր սիրտը ցավում է, երբ տեսնում եք Մասիսը, եկեք այստեղ․Արմեն Ալավերդյան:
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր անդրադառնալով երեկ Կառավարական ամառանոցների մոտ՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելու դեպքերին, հայտարարեց․
Ոստիկանների, բերետների, հատուկջոկատայինների ջարդը՝ կառավարական ամառանոցների ու ԵՄ գրասենյակի մոտ.18+
03.06.2022թ.-ին երեկոյան Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած գործողությունները գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։
Ցավոք սրտի, հանրության մի ստվար զանգված չի գիտակցում պահի կարևորությունը և շարունակում է սովորական իր կյանքը:
#Հիմա. Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը շատ պարզ է․ Մոսկվայում հարցերը քննարկվում են այն հաջողությամբ ու ձևաչափերով, որոնք սահմանել են կողմերը ՌԴ իշխանությունների հետ բանակցությունների հետևանքով։
Զուգահեռ իրականություններ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ շուտով կայցելի Սաուդյան Արաբիա, սակայն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում մեծանում է: Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները այս մայրցամաքի պետությունների հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմակավորված սպեցնազը քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի մոտակայքից առեւանգեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանին։
Փարիզում «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի ազգային հավաքականի և Դանիայի հավաքականի միջև կայացած խաղի ընթացքում շուրջ 40 մարդ է բերման ենթարկվել:
Դիմակավորված ոստիկանները բերման ենթարկեցին Հենրիխ Դանիելյանին:
«Օրեր առաջ ոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ պահանջներից մեկը կատարվել է անհապաղ: Խոսքն ավտոերթերի ժամանակ ցուցարարների սեփական ավտոմեքենաներն ապօրինաբար տուգանային հրապարակում պահելը դադարեցնելու և սեփականատերերին վերադարձնելու մասին է: Այն ժամանակ 40-ին մոտ ծառայողական քննություններ էին սկսվել, վստահ եմ, դրանց թիվը հիմա ավելի մեծ է և մոտ ժամանակներս մենք պատգամավորական մանդատի ընձեռած հնարավորությունների շրջանակներում կպարզենք, թե ինչ փուլում են թե նախորդ, և թե նոր ծառայողական քննությունները: Հատուկ միջոցների կիրառման փաստը ենթադրում է, որ պիտի լինի ծառայողական քննություն»:
Օրերս «Ժողովուրդ» օրարթերթն անդրադարձել էր Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում ՔՊ-ական իշխանությունների թեթև ձեռքով ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանի օրոք տիրող արատավոր բարքերին:
Մալիում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ:
Ուկրաինան դիմել է Հնդկաստանին՝ խնդրելով դառնալ իր անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, ինչպես նաև մասնակցել երկրի վերականգնման գործընթացին:
Փաշինյանի հետ կարելի է բանակցել միայն իր հրաժարականի տեքստի հետ կապված հարցերով. Մամիջանյան:
«Զանգվածային անկարգությունների կազմակերպման, սադրանքների գործում մասնագիտացած Նիկոլ Փաշինյանը չէր լինի Նիկոլ Փաշինյան, եթե չփորձեր զանգվածային անկարգություններ հրահրել և սադրել»:
Թեհրանը ողջունել է Եմենում հրադադարի՝ ևս երկու ամսով երկարաձգումը: