Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որում ներկայացվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Ի՞նչ սպասել այս հարթակից, արդյոք անհրաժե՞շտ էր Արևմտյան հարթակներում հրաժարվել Արցախից, ապա նոր միայն մասնակցել տարածաշրջանային բանակցություններին՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը մանրամասնեց. «Իրականում, այս հարթակն այս պահին Հայաստանի համար բավականաչափ երկիմաստ է՝ և՛ հնարավորությունների, և՛ վտանգների տեսանկյունից, որովհետև այս պահին այս ձևաչափում Հայաստանի համար գլխավոր խնդիրը, նպատակն Իրանի համար հարթակ ապահովելն է»:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները:
Հյուսիսային Կիվուում մարտական գործողությունները վերսկսվել են երեք շաբաթ առաջ՝ ապստամբների և կառավարական զորքերի միջև գրեթե վեցամսյա զինադադարից հետո։
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է «քաղաքական ինքնասպանություն»։
Արցախն այնքան զենք ուներ, որ Ալիեւը 2 ամիս զարմացած հայտարարում էր, թե որտեղի՞ց հայերին այսքան զենք։
Հայաստանի և առհասարակ Կովկասյան տարածաշրջանի համար տնտեսական ու ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային 32 կիլոմետրանոց հատվածի շինարարության մեկնարկը դառնում է առավել քան իրատեսական։
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Հաղորդագրության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է օբյեկտներ, որոնք կարող էին վտանգ ներկայացնել Գազայի հատվածում ցամաքային գործողություններին նախապատրաստվող իսրայելական ստորաբաժանումների համար:
Ռուսաստանի Դաշնությունում որոշում են ընդունել մերժել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմաններն իբրև ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Այս մասին 24News-ին հայտնեցին իրազեկ աղբյուրները։
Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:
«Ո՞վ է միջնորդը, որի միջոցով Ադրբեջանը դուրս է եկել Սամվել Բաբայանի վրա». Անդրանիկ Քոչարյան
Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո բացման խոսք կունենան նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտա Կասալին։
Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Եթե պարոն Շահրամանյանը չի ստորագրել լուծարման թուղթը, ինչո՞ւ է հիմա գտնվում Հայաստանում: Ինքը պետք է պաշտոնավարեր Արցախում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը, որ Արցախը լուծարված չէ, ու իր կողմից ստորագրված փաստաթուղթը սահմանադրական որևէ ուժ չունի:
«Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններից սպառնալիք կա, բայց դրանք պլանային են». Քոչարյան
Գործընկերները կարեւորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Նա համոզմունք հայտնեց, որ խնդիրները ժողովուրդների միջև լուծվում են խաղաղության պարագայում, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ խաղաղության կարելի է հասնել առանց անվտանգության միջավայրի հստակ խնդիրների լուծման: «Էսօր դու կխփես, վաղն ինքը կխփի»,- ասաց Քոչարյանը:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և այն մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է դադարեցնել զինված հակամարտությունը։
Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը:
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ Բայդենը ողջունել է մարդասիրական օգնության երկու շարասյուների ուղարկումը, որոնք հատել են Գազայի հետ սահմանը, պարենը բաշխվում է կարիքավոր պաղեստինցիներին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի այն հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, «3+3» տարածաշրջանային ձեւաչափի շրջանակում։
«Այդ միլիոններ տվել ենք ու սպասում ենք զենքին. տեսնենք՝ երբ կլինեն…». Անդրանիկ Քոչարյան
Աշխարհաքաղաքական հարցեր եք տալիս. Պաշտպանության փոխնախարարը՝ ռուսական զենքի մատակարարումների մասին
ՊԲ-ի մասին 15 օրից ավել նամակ եմ ուղարկել, պատասխան չկա.Գեղամ Մանուկյանը՝ Պաշտպանության փոխնախարարին
ԱՄՆ Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը նոր «չարիքի առանցք» են, որոնց պետք է դիմակայի ԱՄՆ-ն։ Fox News-ի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորը կարծում է, որ աշխարհին ավելի, քան երբևէ՝ մեծ վտանգ է սպառնում։
Կա փաստ՝ ՀՀ իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, վերընտրվելով 2021 թվական խորհրդարանական ընտրություններում, հանդես է եկել ծրագրով՝ ըստ որի պաշտպանելու էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ամիսներ անց իշխանությունը հրաժարվել է իր և՛ նախընտրական, և՛ կառավարության ծրագրից, որդեգրել՝ «նշաձողի իջեցման» վտանգավոր քաղաքականություն։