Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2023-ի հոկտեմբերի 17-ից ի վեր Թուրքիայի քաղաքացիները զբոսաշրջության նպատակով Սաուդիան Արաբիա մեկնելիս կարող են ստանալ այցի էլեկտրոնային վիզաներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ Անկարան բոլոր ջանքերը կգործադրի Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի համար։Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:
Արցախի կորստի վերաբերյալ հարցերը քննարկելու համար ոչ թե ելակետ պետք է վերցնել Սամվել Շահրամանյանի ընտրվելու օրը և դրանից հետոն, այլ հետ պետք է գնալ մինչև 2020 թվականը՝ հասկանալու, թե ինչ է կատարվել։ Այդ ամենի համար մեղավոր է ոչ թե մեկ անձ, այլ մեղավորը ՀՀ իշխանությունն է։
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ մարտավարական և ռազմավարական գործոնները հետաձգում են Գազայի հատվածում ցամաքային օպերացիայի իրականացումը, սակայն դա զինվորականներին պատրաստվելու ժամանակ է տալիս: Այս մասին գրում է Times of Israel-ը։
Նշվել է, որ առանձնազրույցներ են տեղի ունեցել ձերբակալվածների հետ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար:
Թեհրանում նախօրեին կայացավ, այսպես կոչված, «3+3», իսկ իրականում՝ «3+2» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով երկրորդ հանդիպումն արդեն ԱԳ նախարարների մակարդակով։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար:
Բեժանյանը պարզաբանել է, որ այսպիսի դեպքի համար առաջարկում են, որ բնակարանի սեփականատերը իր էջով ուղարկի վարձակալության պայմանագիրը, ապա եռօրյա ժամկետում այն հաստատի, որպեսզի միգրանտը կարողանա կանգնել միգրացիոն հաշվառման և ձեռք բերի ՀՎՆՀ, իսկ արդեն հաշվառման երկարացման համար իր էջը բացի Госуслуги կայքում:
Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև առևտրատնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ամրապնդումը և ողջունել պատվիրակության այցը մեր երկիր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց. «Նախորդ քառօրյայում այստեղից մեկը ոսկեղենիկ հայերենով «ո՞վ ես դու վաբշե» ասաց։ Ինձ էր ասում, կարծեմ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետություններում սահմանադրական վերահսկողությանը, ընդհանուր իրավասության դատարանների հետ Սահմանադրական դատարանների փոխգործակցությանը, Բարձր դատարանների նախադեպային որոշումներին և ինստիտուցիոնալ երկխոսության մեխանիզմներին առնչվող հարցեր։
Միշտ մտածել եմ, որ հայոց թագուհու անեծքը լիովին տեղ հասավ, երբ կորցրինք Արծվաշենը։ Ու որպես պահանջատեր, սաներիս նույնպես իրազեկ դարձնելով փափագում եմ, թե ում զորավոր օրհնությամբ Ուտիքը՝ նաև Գարդմանա ամբողջ աշխարհը, Փառիսոսն ու Արցախը մի օր ետ ենք ստանալու։
Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:
Խաչատուրովը ծանո՞թ է Ձեզ, Կարեն Անդրեասյան, 8 ամիս է՝ նստած է՝ առանց դատ ու դատաստան. Մանուկյան
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Արցախի կորստին, ՊԲ-ի հերոսական մարտնչելուն և Հայաստանի անվտանգային մարտահրավերներին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր պատգամավորների հայտարարությունների ժամին հնչեցրած ելույթում հայտարարեց, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը քաղաքացիների մի որոշ հատված, չգիտես ինչու, ընկալում է՝ որպես բնական աղետի պես մի բան, որը չունի մեղավորներ, պատասխանատուներ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից ասաց՝ ակնհայտ է, որ իշխանազավթի ու թուրքի միջև պայմանավորվածություններով հանձնվող երկու հայկական պետություններում կան խոչընդոտներ։
Եթե սա է ձեր արդարադատությունը, առնվազն խաբել եք ժողովրդին. Մինասյանը՝ Կարեն Անդրեասյանին
Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Ձեր արդարադատությունը Նիկոլ Փաշինյանի լայվերից է կախված. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
Երգչուհի Ադելը շարունակում է իր համերգային շրջագայությունը: Լաս Վեգասում ելույթից հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որում երգչուհին զրուցում է հանդիսատեսի հետ, իսկ ձեռքին հայկական եռագույնն է: BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի դրոշը նրան է հանձնել հայ երկրպագուն՝ Տիգրան Ալթունյանը: Երգչուհին մի քիչ զարմացել է, բայց վերցրել այն: Ալթունյանը, որը բնակվում է Լոս Անջելեսում, սովորում ապահովագրական […]
– «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։
ԱԺ նախկին իշխանական պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի համակարգող Սոֆյա Հովսեփյանը շրջափակման 10 ամիսների ընթացքում շուրջ յոթ ամիս Արցախում է եղել և ստանձնել է մանկահասակ երեխաներին կաթնախառնուրդով ապահովելու գործը:
Անազատության մեջ գտնվող նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել և կարծիք հայտնել, որ անհրաժեշտ է Հայաստանում սեղմ ժամկետում նոր ընտրություններ անցկացնել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսելով «3+3» ձևաչափի շրջանակներում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման և դրա շրջանակներում ընդունված հայտարարության՝ երկրների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, ասաց, որ դեռ «կապրեն ու կտեսնեն»՝ «3+3» է, թե՞ «3+2»։
Քննարկվել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:
«Նարեկածին» ազգային զարդեր ներկայացնող ընկերության հիմնադիր Էլեն Արզումանյանը, որն իր զարդերն աճուրդով վաճառում է՝ գումարն ուղղելով բռնի տեղահանված Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու նախաձեռնություններին, «Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով պանելային քննարկմանը նկատեց.
«Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց՝ բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Գագիկ Ծառուկյանից ստացել է հանձնարարություն՝ ուսումնասիրել, թե առաջնային փուլում ինչի անհրաժեշտություն կա և աջակցության ծրագրերը թիրախային ինչ ուղղություններով պետք է իրականացնել։
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայի հատվածի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։