Արմեն Աշոտյանի ամուր կամքի ու պայքարի նպատակասլացության մասին նույնիսկ ավելորդ համարում ինչ-որ բան ասել, որովհետև դա որևէ մեկի համար կասկած չի հարուցում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Ավելի վաղ, Արմենի հետ հանդիպել էին մեր գործընկերներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը:

Նշեմ, որ Արմենին տեսնելու հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում:

Արմենի ամուր կամքի ու պայքարի նպատակասլացության մասին նույնիսկ ավելորդ համարում ինչ-որ բան ասել, որովհետև դա որևէ մեկի համար կասկած չի հարուցում:

Իր հիմնական մտածմունքներն ու մտահոգությունները կապված են Արցախի, արցախցիների և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ մտահոգ բոլոր անձանց, միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031