Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ մինչև այժմ գաղտնիության թույլտվություն չունի, հետևաբար՝ որևէ բան չի կարող ասել, թե ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական ինչ առաջարկների են ծանոթացել։ Միայն կարող է ասել, որ ադրբեջանական բաց աղբյուրներում էլ խոսում են այդ առաջարկների մասին՝ չթաքցնելով իրենց նկրտումներն ու պահանջները հայկական տարածքների նկատմամբ։
Արցախի հարցը չի փակվել՝ Ադրբեջանն այն ավելի է սրել. Սեյրան Օհանյան
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել եւ պատրաստվում է 7 հազար 500 երեխայի համար ամանորյա հրաշքն ապահովել։
Հայերն այս աշնանն արդեն կորցրել է մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որը բռնի կերպով հայաթափվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց, կոտորեց հայերին և ահաբեկեց գրեթե ողջ հայ բնակչությանը։
Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանն անցած ուրբաթ այցելել էին ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու:
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները` ՈւՂԻՂ
Արդեն մեկ տարուց ավելի է՝ ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ, սակայն երեկ հերթական անգամ այն չի քննվել՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 19-ին է
Գազայի հատվածում զինադադար պահանջող բանաձևին դեմ արտահայտվող երկրներից էր նաև ԱՄՆ-ն, որն անցյալ շաբաթ վետո էր դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ հումանիտար հրադադարի կոչ անող բանաձևի վրա, որին կողմ էր 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդի մեծամասնությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։
Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը։
Բայդենը հիշատակել է, որ Նեթանյահուին ճանաչում է արդեն 51 տարի, և որ Նեթանյահուի աշխատասեղանին դրված է իրենց երկուսի նկարը՝ երիտասարդ տարիքում։ ԱՄՆ նախագահը նշել է նկարի վրա իր կողմից արված մակագրության մասին։
Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաք զբոսաշրջիկների՝ հիմնականում իրանցի զբոսաշրջիկների այցելության նվազման միտումով պայմանավորված փոքր բիզնեսի և առևտրականների համար դժվարություններ են առաջացել:
Տնտեսական տրամաբանությունը, այլ խոսքով՝ շատ կամ ավելի շատ փող աշխատելու ձգտումը՝ ինքնին միանգամայն նորմալ է և, եթե դրսևորվում է գործարարության ոլորտում, նոր արդյունք է ապահովում։ Բայց աղետալի է, երբ այդպիսի տրամաբանություն կրողը հայտնվում է երկրի ղեկավարի դերում ու պետական կառավարման անդեմ համակարգին ցուցանում է առաջնորդվել այդ տրամաբանությամբ՝ Հայաստանը վերածելով երկիր-վաճառասրահի։
Ղազախական նավթի արտահանման հիմնական աղբյուրը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է, գրել է bpn.ge լրատվականը՝ վկայակոչելով Ղազախստանի գլխավոր նավթամուղի ազգային օպերատոր KazTransOil ընկերությանը:
«Ափսոս է ուղղակի այն մեր մարդկային կապիտալը, որ մենք զոհաբերում ենք այս ապիկարների իշխանության համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել ադրբեջանա-հայկական կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն և Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։ Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ուկրաինային սիրաշահելով ոչ թե ՌԴ-ին եք վատություն անում,այլ՝ Հայաստանի շահերին։
Հայաստան-Եվրամիություն. համագործակցությունից դեպի կործանում. Էդգար Ղազարյան
Պակիստանի հյուսիս-արևմտյան նահանգներից մեկում, որը սահմանակից է Աֆղանստանին, առնվազն 25 պակիստանցի զինվորական է սպանվել ահաբեկչական հարձակումների և հակաահաբեկչական գործողությունների հետևանքով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Միացյալ Նահանգները պնդում է, որ Գազայի հատվածի անվտանգության համար անհրաժեշտ է միջանկյալ ինչ-որ լուծում, մինչև Պաղեստինի ազգային թարմացված վարչակազմի ձևավորումը։
2023 թվականի 11 ամիսներին Եվրամիության սահմանի ապօրինի հատման գրանցված դեպքերի թիվը հասել է առավելագույնին 2016 թվականից ի վեր։ Այս մասին հաղորդում է ԵՄ Frontex սահմանային հսկողության գործակալության կայքում հրապարակված հայտարարությունը։
Ֆինլանդիան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանի երկու անցակետի աշխատանքը։
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ ելույթով և կրկնելով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած նախադասությունները՝ հայտարարեց. «Մենք հանձնառու ենք այնքան մոտենալ ԵՄ-ին, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 18 հազար 412-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 50 հազարը։
Եվրահանձնաժողովը, Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը պայմանավորվել են ԵՄ-ի կողմից սահմանվող պատժամիջոցների խախտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու շուրջ։
2015թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել էր ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ:
Աշխատանքային այցով դեկտեմբերի 13-14-ը Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:
Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախն ու չերազել, չձգտել Արցախ վերադառնալու մասին: