«Մեկը չկա՞, էդ Նիքոլին, հարցնի՝ դու ո՞ւմ հետ ես հաշտվում». Գևորգ Պետրոսյան

«Ափսոս է ուղղակի այն մեր մարդկային կապիտալը, որ մենք զոհաբերում ենք այս ապիկարների իշխանության համար»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ իշխանությունների ձգտմանը՝ Գևորգ Պետրոսյանը վկայակոչեց ՀՀ Սահմանադրությունը:

«Պատերազմ հայտարարում է ԱԺ-ն՝ ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Կառավարությունը: Ես այդ ժամանակահատվածում ԱԺ պատգամավոր եմ եղել: Ազգային ժողովն այդպիսի որոշում չի ընդունել, հետևաբար՝ չկա նաև պատերազմը հայտարարելուց հրաժարվելու, խաղաղություն հաստատելու իրավական հիմքը: Մեկը չկա, էդ երկոտանուն՝ Նիքոլին, հարցնի՝ դու ո՞ւմ հետ ես հաշտվում: Հայաստանն իրավաբանորեն պատերազմի կո՞ղմ էր: Փաստացի ադրբեջանցիների կողմից ագրեսիան միշտ կա, սա էլ գլուխը կախ՝ ինչ ասում են, անում է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ պայմանագրով խաղաղություն չի լինելու:

«Խաղաղություն կարող է լինել լրիվ կամ գոնե իրավաբանորեն հավասար ուժերի միջև, իսկ արդյո՞ք այսօր Ադրբեջանի և Հայաստանի հնարավորությունները փաստացի հավասար են: Եթե մի թշնամի երկրի ղեկավար կանգնում, Նիկոլին ասում է՝ «հարբեցող ծաղրածու», ո՞նց կարելի է  հարբեցող ծաղրածուի հետ կնքել խաղաղության համաձայնագիր, մեր երեխեքի գլուխն ուտեն, իրենց երեխեքը ապահով վերադառնան իրենց ընտանիքներ»,- ասաց նախկին պատգամավորը:

Վերջինս, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ նա պարտավոր է հրապարակել խաղաղության համաձայնագրի տեքստը:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը բռնապետության դասական օրինակ է:

«Երբևէ, որևէ իշխանության օրոք մենք այս քանակի քաղբանտարկյալներ ունեցե՞լ ենք: Իհարկե ոչ: Մամիկոն Ասլանյան, Արմեն Աշոտյան… Այս մարդիկ քաղբանտարկյալներ են»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս