Վան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է
Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաք զբոսաշրջիկների՝ հիմնականում իրանցի զբոսաշրջիկների այցելության նվազման միտումով պայմանավորված փոքր բիզնեսի և առևտրականների համար դժվարություններ են առաջացել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մեդիայում տարածվող տեղեկությունների համաձայն՝ զբոսաշրջիկների կարճ ժամանակով այցելությունների, նրանց տրամադրվող հյուրատների և հյուրանոցների ցածր գների պատճառով տուրիզմից սպասվող եկամուտները չեն արդարացվել:
Վանի առևտրի պալատի տվյալներով՝ 2021-ին քաղաք այցելած իրանցիների թիվը կազմել է 290.000, իսկ 2023-ի առաջին 6 ամիսների ընթացքում՝ 413.000:
Սակայն ամռան ամիսներին Թուրքիա այցելությունների աճին ի հակառակ, գրեթե տարեվերջին Վանում հյուրընկալված զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմում է 600.000:
Նշվում է նաև, 2022-ի համեմատ 2023-ին զբոսաշրջիկների թվի գրեթե կրկնապատկումը քաղաքի տնտեսության մեջ շոշափելի ազդեցություն չի ունեցել:
Տուրիզմի ոլորտի մասնագետները նման իրավիճակը բացատրում են 2023-ի վերջին ամիսներին Իրանում տոների և արձակուրդների տրամադրման բաշխվածությամբ: