ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ դաշնային խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է խափանել Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ։
Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցի քննության նիստից հետո Գևորգ Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Հայաստանն ունի եռաստիճան դատական համակարգ. բողոքարկելու ենք. Ավետիք Չալաբյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում օրերս հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում քննվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նախկին դասախոս, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցը:
Reuters-ը հաղորդում է, որ սա նման առաջին համաձայնագիրն է, որը պետք է վերջ դնի «նավթի դարաշրջանին»։
Աշխարհն առավել քան երբևէ մոտ է միջուկային աղետին. այս մասին, forbes.kz-ի փոխանցմամբ, հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Անկախ Պետությունների Համագործակցությունը նախատեսում է դիտորդներ ուղարկել Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես նաև Բելառուսում 2024 թվականի փետրվարին կայանալիք խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Մինչ ԱԳՆ ժամանելը Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Բանաձևի նախագծին արդեն իսկ հավանություն են հայտնել նաև ընդդիմադիր այլ ուժեր, այդ թվում՝ Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը։ Սակայն, ըստ հրապարակման, ընդդիմության քայլը հաջողության շանս չունի՝ հաշվի առնելով ԼԴԿ-ի և իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում: Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կմերժվի։
Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր, Ղազախ-Իջևան սահմանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրները։
ՀՀ անվտանգության երաշխիքներն ու ներքաղաքական իրավիճակը. ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հրապարակվում է Ավետիք Չալաբյանի գործով դատավճիռը. ՈւՂԻՂ
ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Զելենսկին այցելել էր ԱՄՆ կոնգրես և հանդիպումներ անցկացրել երկու կուսակցությունների սենատորների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնի հետ
Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։
Հաղորդվում է նաև, որ հզոր պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել, վնասվել է մեկ բնակելի շենք։
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցերի ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ի՞նչ ուղղվածության կուսակցություն է ՔՊ-ն, քաղաքական հայտնի ուղղություններից որի՞ն է պատկանում կուսակցությունը։
Գերիների վերադարձի ժամանակ չենք կարող նշել. ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է. Սարգիս Խանդանյան
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթի լույս տեսած համարի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հաստատվել է «Թյուրքական ներդրումների ֆոնդ»-ի ստեղծման շուրջ ձեռք բերված համաձայնությունը:
Մոսկովյան հարթակից բացի, իշխանությունը բոլոր հարթակներին վստահում է
Լեգիտիմ հարց է. ՔՊ-ական պատգամավորները նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո չեն վստահում ՌԴ-ին
Վարդենիսում մարդիկ գիշերում են թշնամու կրակոցների տակ, ի՞նչ խաղաղություն. Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ Հայաստանում մարդու կարևորագույն ու հիմնարար իրավունքները ոտնահարվում են։ Իհարկե, բոլոր երկրներում են մարդու իրավունքները ոտնահարվում, բայց շատ կարևոր է, թե պետությունն ինչ կամք է ցուցաբերում պայքարելու դրա դեմ։ Հենց այստեղ է, որ Հայաստանն ունի լրջագույն խնդիրներ։
Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպությունը» (NDK) թույլատրել է Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը:
Դեկտեմբերի 6-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին: ՔՊ-ն պարզաբանել է, թե խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինք»-ը ստվերային կառավարում է իրականացնում Գյումրիում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից:
Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Իշխանությունը Հայաստանը դարձրել է ռազմադաշտ. Սեյրան Օհանյան
Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը, ըստ լուրերի, առաջիկայում հնարավոր է նշանակվի Շիրակի մարզպետ։ Նա մյուս փոխքաղաքապետի՝ Սուրեն Պապիկյանի ազգականի հետ ընդամենը մի քանի օր առաջ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից։