Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը՝ ղազախական նավթի արտահանման հիմնական աղբյուր

Ղազախական նավթի արտահանման հիմնական աղբյուրը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է bpn.ge լրատվականը՝ վկայակոչելով Ղազախստանի գլխավոր նավթամուղի ազգային օպերատոր KazTransOil ընկերությանը:

Ըստ տեղեկության՝ Ղազախստանի գլխավոր նավթամուղի ազգային օպերատոր KazTransOil-ն այս տարվա 11 ամիսների ընթացքում 50 տոկոսով ավելացրել է ղազախական նավթի արտահանման ծավալը Կասպից ծովի Աքտաու նավահանգստից։

Մասնավորապես, 11 ամսում արտահանումը կազմել է 3,062 մլն տոննա. Աքտաու նավահանգստից արտահանման աճի հիմնական աղբյուրը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով Բաքվի նավահանգիստ տեղափոխվող նավթի ծավալն է, որը 205 հազար տոննայից հասել է 1,238 միլիոն տոննայի։ Սա վեց անգամ ավելի է, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածում էր։

Նշենք, որ 2022 թվականին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է մեծացնել նավթի փոխադրման ծավալը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքով։ Համաձայն այս հանձնարարականի, Ղազախստանի ազգային «Կազմունայգազ» և Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է «Թենգիզ» հանքավայրից Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով տարեկան 1,5 մլն տոննա նավթի տեղափոխում։

ԲԹՋ նավթամուղի երկարությունը 1768 կիլոմետր է, իսկ թողունակությունը գերազանցում է տարեկան 50 միլիոն տոննա նավթը։ 2022 թվականին ԲԹՋ խողովակաշարով նավթի արտահանումը կազմել է 225,445 միլիոն բարել, ինչը 12,6 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031