Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վարչախմբի հակաեկեղեցական արշավի նոր հանգրվաններին, մասնավորապես՝ իբր նոր կաթողիկոս ընտրելու իշխանական մարտավարությանը, ինչպես նաև, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ թուրք-ամերիկյան գործարքին և դրանում Փաշինյանի մասնակցությանը։
Ֆրանսիան Ասադի դեմ առաջին միջազգային ձերբակալման օրդերը տվել է 2023 թվականի նոյեմբերին՝ 2013 թվականին Արևելյան Գուտայի վրա հարձակման ժամանակ քիմիական զենք կիրառելու մեղադրանքով։ Քիմիական զենքի կիրառման բոլոր մեղադրանքներն Ասադի կառավարությունը հերքել է:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին նոր համաձայնագրի կնքման հեռանկարները։
Արամ Ա. Կաթողիկոսն ընդգծել է քրիստոնյա համայնքների միասնականության հրամայականը։
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը:
«Փաշինյանի անցած ամբողջ ճանապարհին նայեք. միշտ կայացել է հակադրությունների վրա, երբեք չի կայացել որպես համախմբող և ստեղծող»,- շեշտեց Նարեկ Մանուկյանը։
Կովկասը նորից օրակարգում է, տարածաշրջանում ամեն ինչ եռում է․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելույթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակույթի ու բնության փառատոնին։
Հուլիսի առաջին երկու շաբաթների ընթացքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գազայում բուժօգնություն է տրամադրել սուր թերսնուցման դեմ պայքարող 5000 երեխայի։
Նշվում է, որ այս գործողությունը կարևոր է երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Թաիլանդի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Իրանը պատասխան հարվածներ ձեռնարկեց։
Ես վաղուց հոգնել եմ հիանալ Ռուբեն Մխիթարյանով ու խոսքս դրա մասին չէ:
«Շատ կարևոր է Փաշինյանին զրկել որևէ հիմնավորմամբ բախումներն ու անկարգությունները հակառակորդների վրա գցելու հնարավորությունից: Բնականաբար, մենք պետք է ականջալուր լինենք Վեհափառ Տիրոջը, Հայ Առաքելական եկեղեցուն և գործենք համադրաբար, բայց մեր աջակցությունը հայտնելը նվազագույնն է, որ պետք է անենք: Թող ՔՊ-ականներն են իմանան՝ դա արժանանալու է հակազդեցության: Հակազդեցությունը խաղաղ հանրության ներկայությունն է լինելու: Ես վստահ եմ, որ ավելի շատ մարդ մոբիլիզացվելու է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, քան անգամ վարչական ռեսուրսներով, քաղաքացիական հագուստով ոստիկաններով՝ Փաշինյանի շուրջ՝ այս հարցում»:
Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ կարևորելով նրանց այցը համայն հայության հոգևոր կենտրոն իբրև սիրո և հավատարմության դրսևորում Սուրբ Էջմիածնի նկատմամբ:
ՔՊ-ից հեռացված Թաթուլ Աշոտի Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՝ կաշառքի միջնորդության՝ պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։
ՊԵԿ ստորաբաժանման պետի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ տնտեսվարողի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը:
2025 թվականի հուլիսի 18-ին փաստաբան, հանրային պաշտպան Զոյա Սակովան դիմել է ՀՀ փաստաբանների պալատ, տեղեկացնելով, որ 19․05․2025թ-ին ՀՀ հակառուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ/0250/01/24 քրեական գործով դատական նիստի ընթացքում, որտեղ փաստաբանը հանդիսանում է ամբաստանյալի պաշտպան, նախագահող դատավորը պահանջել է պաշտպան Սակովային իր գլխից հանել արևային ակնոցը։ Դրան ի պատասխան պաշտպանը հայտնել է, որ ակնոցը հանդիսանում է հարդարանքի մաս և հրաժարվել է այն հանել։ Նշվածի արդյունքում նախագահող դատավորը պաշտպանի նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ նկատողություն /երեք անգամ/։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 168.am-ը բազմիցս ներկայացրել է, թե ինչ խմբագրումներ են կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության մեջ, որ կետերում, որ հարցերի շուրջ՝ Լաչինի միջանցք, ապաշրջափակում, Տավուշի մասին հիշատակման հեռացում, և ի՞նչ նպատակով, ի՞նչ ռիսկեր են այդ խմբագրումները պարունակում:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Ուկրաինայում զորահավաքի ծավալները և հերթականությունը սահմանում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Զորահավաքի ենթակա են 25-ից 60 տարեկան տղամարդիկ:
Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընկերության հետ նախարարության կնքած պայմանագրերը։
Հարվածի հետևանքով մասնակիորեն փլուզվել են շենքի երրորդ հարկը և տանիքը։ Վնասվել են նաև մասնավոր տուն և երկու ավտոմեքենա։ Ռուսական ուժերը գնդակոծել են նաև Զապորոժիեի մարզը, որտեղ 1 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ուսանող եմ՝ տրանսպորտի այս պայմանները ձեռնտու չէ. Ժամը 7։30-ին ինչպե՞ս Աշտարակից հասնեմ Երևան
Բանակցությունների երրորդ փուլից հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը Մոսկվային առաջարկել է օգոստոսի վերջին կազմակերպել նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Կանգնել ենք փաստի առաջ՝ երթուղին գիծ է մտել, բայց բնակիչը տեղյակ չէ ժամային գրաֆիկից. Աշտարակի բնակիչ
Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Այսպիսով, Ֆրանսիան կդառնա Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որը նման որոշում է կայացնում։
Ավելի վաղ Իսրայելի և ԱՄՆ-ի բանակցողները որոշել են լքել Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բանակցությունները Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի հարցով, իսկ Վաշինգտոնը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին «բարի կամքով չգործելու» մեջ։
Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմում էլ։
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ: