Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «խուլիգանություն կատարելու» համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. 8-ը կալանավորվել է։
Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում ահռելի դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ իրացնելով հայապահպան կարևորագույն գործառույթ և ծավալելով քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հսկայական գործունեություն։
Մարտի 7-ին ֆոն դեր Լայենը որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։
Կողմերը շեշտել են նաև այն, որ իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 %-ի կհասցնեն ռեկորդային թվով՝ 23 դաշնակիցներ, ինչն «ավելի քան կրկնակի աճ է նախագահ Բայդենի կողմից պաշտոնն ստանձնելուց ի վեր»:
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնասակար ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման վրա
Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Երկու նավերում էլ եղել են միգրանտներ, որոնք դուրս են եկել Լիբիայից և Թուրքիայից։ Լամպեդուզայի մոտ խորտակված նավի ողջ մնացած ուղևորներին հանձնել են Իտալիայի առափնյա պահպանության ծառայությանը։ Լիբիայից դուրս եկած նավում գտնվում էին Սիրիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Բանգլադեշի քաղաքացիներ։
Երեկ ՀՀ իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին: Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ միասնական տոմսային համակարգի, այն է՝ տրանսպորտի թանկացման նախագծի ներդրման ժամկետները երկարաձգվում են:
Սյունիք՝ Փաշինյանի այցից առաջ անվտանգության ծառայությունները մեծ ռեյդ են արել` մարզը մաղել:
Հայաստանի գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ հանուն իրենց նեղ անձնական և քաղաքական շահերի պատրաստ են զոհաբերել, ավիրել, կործանել ամեն ինչ՝ թքած ունենալով երկրի, պետության ու ժողովրդի վրա:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի իշխանությունը՝ որպես կառավարման տեսակ:
Թեժ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է Գեղարքունիքի մարզի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցությունը տապալելու է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, պարզ էր ի սկզբանե:
Դատելով իրավիճակից՝ իրավապահները տուժած քաղաքացիներին հարցաքննում են ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու համար, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողներին կամ կազմակերպողներին հայտնաբերելու նպատակներով։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել հանձնաժողովի 2023 թ.-ի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ:
Վեճը սկիզբ է առել 2005-ին եւ անվերջ ձգձգվում է՝ մի դատարանից անցնելով մյուսը։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Փաշինյանի սյունիքյան այցը, որին անշուշտ հետևելու է այլ մարզեր այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին:
2024 թվականին ակնկալվում է Հնդկաստանին 3,9 միլիարդ դոլար արժողությամբ 31 MQ-9B հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագրի ստորագրում
Քաղաքականություն բառը, ըստ Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի», նշանակում է՝ 1. պետության գործերը կառավարելու որոշակի ուղղություն, 2. երկրի որևէ վարչության՝ կուսակցության կամ կազմակերպության բռնած ուղղությունը, 3. մի պետության հարաբերության եղանակը այլ պետությունների հետ, 4. մի անհատի այս կամ այն կերպ վարվելու եղանակը իր նախադրյալ նպատակին հասնելու համար, 5. ճարտարություն, խորամանկություն որևէ գործի մեջ:
2024 թվականի առաջին եռամսյակում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, վարձու աշխատողների ամսական միջին անվանական աշխատավարձն աճել է 13,2 տոկոսով (226,8 լարի) և կազմել 1943,4 լարի: Տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Անկախ նրանից, թե ինչ կասեն, չեն ասի իշխանություններն ու նրանց քաղաքական կամքը կատարող պետական կառույցները Հայաստանում սկսված բռնաճնշումների վերաբերյալ, դրանք մեկ նպատակ ունեն՝ վախեցնել և հետ պահել երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին քաղաքական գործընթացներից։ Մարդիկ մտահոգված են երկրի ապագայով ու այլ ճանապարհ չտեսնելով՝ ստիպված են իրենց մտահոգությունները փողոցում արտահայտել, խաղաղ անհնազանդության ակցիաների, սեփական կարծիքն արտահայտելու միջոցով։
Իսպանացիները կտրուկ ավելացրել են նաև ռուսական ընկերություններից ալյումինի և տիտանի գնումների ծավալը։ Ռուսական ալյումինի ներկրումն աճել է 1.5 անգամ (վճարվել է մոտ 13 մլն եվրո), իսկ տիտանինը 1.9 անգամ (1.5 մլն եվրոյի)։
Մենք մեծապես շահագրգիռ ենք, որ Երևանից դուրս Հայաստանի զարգացման ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Այս առումով այս միջոցառումն ու նախաձեռնությունը շատ կարևոր է: Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այցելության համար»:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Նախարարները կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
«Այս իշխանությունը եղել է, կա և գտնվում է արևմտյան նախագծերի կատարածուի դերում։ Շվեյցարիայում տեղի ունեցածը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությանը նախ հրահանգվել է գնալ այդ համաժողովին, գնացել են, ավելին, Գրիգորյան Արմենը նաև ելույթ պետք է ունենար և պետք է ստորագրեր այդ հռչակագիրը, բայց իրենց տերերը՝ Արևմուտքը, որը ցանկություն չունի դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, ասել է՝ մի՛ շտապեք։ Արմեն Գրիգորյանը հայտնվել է շատ ծիծաղելի իրավիճակում. վերջին պահին հրահանգվել է՝ հանգիստ նստե՛ք տեղներդ»,- ասաց Աբովյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցելելու մտադրությունը մնում է ուժի մեջ: Այդ մասին ասել է նախագահի միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը։
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) թիրախների վրա Եմենի Քամարան կղզում, որն ապստամբների վերահսկողության տակ է։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան