Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել եմենյան կղզուն. ԶԼՄ-ներ

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) թիրախների վրա Եմենի Քամարան կղզում, որն ապստամբների վերահսկողության տակ է։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի՝ կոալիցիոն ուժերն առնվազն չորս հարված են հասցրել Կարմիր ծովի Ալ-Հոդեյդա նահանգի ափերի մոտ գտնվող կղզուն։ Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունների դադարեցումը: 2023-ի նոյեմբերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա։

Ի պատասխան «Անսար Ալլահ»-ի գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման և «Բարգավաճ պահապան» օպերացիայի մեկնարկի մասին՝ ապահովելու նավարկության ազատությունը և պաշտպանելու նավերը Կարմիր ծովում: Այնուհետև Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսեցին կանոնավոր հարվածներ հասցնել Եմենում ապստամբների ռազմական օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս