Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը. Գալուզին

Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է նա Комсомольская правда-ին:

Նա ընդգծել է, որ Մոսկվան «բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկելու Երևանին հուզող հարցերը»:

«Միաժամանակ, մեր տարբեր նախաձեռնություններին ոչ մի արձագանք չենք ստացել։ Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական իմաստություն՝ հասկանալու Արևմուտքի խոստումների պատրանքային բնույթը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր նշանակությունը հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից», – եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս