Բաժիններ՝

Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը

Իսպանիան այս տարվա ապրիլին վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը, որը դադարեցվել էր անցյալ տարվա վերջին։ Այդ մասին, հիմնվելով Եվրոպական վիճակագրական ծառայության տվյալներին, հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ գարնանը Իսպանիան 8 մլն եվրո արժողությամբ 21.3 հազար տոննա երկաթ և պողպատ է գնել Ռուսաստանից։ Մադրիդը 2023 թվականի դեկտեմբերին դադարեցրել էր այդ ապրանքատեսակի գնումը Ռուսաստանից։

Իսպանացիները կտրուկ ավելացրել են նաև ռուսական ընկերություններից ալյումինի և տիտանի գնումների ծավալը։ Ռուսական ալյումինի ներկրումն աճել է 1.5 անգամ (վճարվել է մոտ 13 մլն եվրո), իսկ տիտանինը 1.9 անգամ (1.5 մլն եվրոյի)։

Ընդհանուր առմամբ, ապրիլին երկու երկրների միջև փոխադարձ առևտուրը կրճատվել է 14%-ով՝ կազմելով 248 մլն եվրո։ Ռուսաստանից արտահանվել է 177.2, Իսպանիայից՝ 70.8 մլն եվրոյի ապրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս