Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:

Նախարարները կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

Տեսանյութեր

Լրահոս