Թուրքիա այցելելու Պուտինի մտադրությունն ուժի մեջ է. Ուշակով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցելելու մտադրությունը մնում է ուժի մեջ: Այդ մասին ասել է նախագահի միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը։
«Այցն ինքնին օրակարգում է, և Անկարա կամ Ստամբուլ մեկնելու մեր խոստումները, բնականաբար, ուժի մեջ են մնում», – ասել է Ուշակովը:
Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռևս որոշված չեն, ինչի մասին վերջերս հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գրասենյակից։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, այցը դեռ չի կայացել, քանի որ հնարավոր չէ համատեղել երկու երկրների ղեկավարների աշխատանքային ժամանակացույցերը:
«Միաժամանակ, երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումները կշարունակվեն», – մեկ շաբաթ առաջ նշել է ՌԴ նախագահի խոսնակը: