Եկատերինբուրգում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում, մեկնարկել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Սևաստոպոլի պաշտպանության թանգարանին հասցված հարվածը Լոնդոնի և բրիտանական հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ ծրագրված սադրանք է եղել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը։
Այս պահին «Armat Media»-ի աշխատակիցները Քննչական կոմիտեում են: 9 անձ այսօր հարցաքննության է հրավիրված վկայի կարգավիճակով այն նույն գործի շրջանակում, որով 1 ամիս առաջ ներխուժեցին «Armat Media» և խուզարկություններ իրականացրեցին՝ տանելով մեր տեխնիկան, համակարգիչները և մեր անձնական հեռախոսները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Armat Media»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրները, խմբի կազմում Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի համանախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների բարձրաստիճան մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Իշխանության վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան: Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պատերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խոնարհել թշնամու առաջ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ռազմական բուհերի շրջանավարտներին և բարձրագույն սպայական կազմին պատվելու արարողության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Առնվազն 25 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել Շրի Լանկայի արևմտյան Նեգոմբո քաղաքի բանտում բախումների հետևանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել են Շրի Լանկայի ոստիկանությունում։
Բելառուսը պատրաստ է կիսվել իր տեխնոլոգիաներով և աշխատատեղեր ստեղծել ԵԱՏՄ գործընկերների տարածքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը:
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկման տակ է 628 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է էբոլայով հիվանդության 33 նոր լաբորատոր հաստատված դեպք: Լիովին ապաքինվել է 253 մարդ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի։ Նրա տնից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։
Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ` խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակլցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Յարոսլավլի վրա։ Մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտարարել է մարզկենտրոնի նկատմամբ իրականացված «զանգվածային» հարձակման մասին։ Նրա խոսքով՝ տուժել է երկու մարդ, հակաօդային պաշտպանության ուժերը Յարոսլավլի մատույցներում խոցել են ավելի քան 70 անօդաչու թռչող սարք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հուլիսի 7-ին Անկարայում նախատեսված հանդիպման օրակարգում կընդգրկվի նաև ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման հարցը թուրքական հարթակում։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։
Պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը հայտարարել է, որ լուծարում է կառավարման այն մարմինը, որը գրեթե երկու տասնամյակ ղեկավարում էր Գազայի հատվածը՝ ճանապարհ բացելով տեխնոկրատներից կազմված կոմիտեի համար, որը կստանձնի այդ հատվածի քաղաքացիական կառավարումը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ սա կարևոր քաղաքական շրջադարձ է «Համաս»-ի համար, որը ղեկավարում էր Գազայի հատվածը 2007 թվականից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է լսելու այն տեղեկատվությունը, որը նրան հասցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
Պատժամիջոցների ներքո Ռուսաստանը ոչ միայն պահպանեց, այլև զգալիորեն ամրապնդեց հիմնական արդյունաբերական ոլորտները. Միշուստին
Վարչական դատարանի վճռով հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով 4,95 հա մակերեսով հողատարածքը, 66,1 քմ մակերեսով շինությունը (պահակատուն) և 21,1 քմ մակերեսով պահեստը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության, Կադաստրի կոմիտեի և երրորդ անձի միջև կնքված հաշտության համաձայնությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
«Արարատցեմենտ» գործարանում քննչական գործողություններն ավարտվել են, ՔԿ աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին հայտնել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Պետության դահիճի դեմն առնելու համար իշխանափոխություն է պետք. Նիկոլ Փաշինյանը՝ բռնապետ. Նաիրի Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան։
#ՀԻՄԱ. «ԻՆՆՈՊՐՈՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է. #ՈՒՂԻՂ
Ֆրանսիայում և ողջ Արևմտյան Եվրոպայում մայիսին և հունիսին գրանցված բարձր ջերմաստիճանները մեծ տարածքներ են չորացրել՝ դրանք դարձնելով հատկապես խոցելի անտառային հրդեհների համար։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ուկրաինական պատերազմի հարցում Չինաստանը մշտապես օբյեկտիվ և անաչառ դիրքորոշում է ունեցել, հավատարիմ է մնացել ճգնաժամի քաղաքական կարգավորմանը և շարունակել է խրախուսել խաղաղ բանակցությունները։
Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Փաշինյանը, Միշուստինը, Բելառուսի ու Ղազախստանի վարչապետերը շրջում են «Իննոպրոմ» 16-րդ ցուցահանդեսում
Խուզարկվում է նաև «Մուլտի տաբակը»․ ներսում որևէ աշխատակից ու փաստաբան չկա. տնօրեն
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ բանակցությունները կկենտրոնանան իրանական միջուկային ծրագրի, Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման և նրա ակտիվների ապասառեցման վրա։