«Մերօրյա մուղդուսիները». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «ՄԵՐՕՐՅԱ ՄՈՒՂԴՈՒՍԻՆԵՐԸ։

ԿԳՄՍ կոչվող նախարարությունն ու Պետ․ Համալսարանի ռեկտորատը թույլ չեն տվել քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել կիսամյակային քննությունները։Ափսոս է պարոնայք բառն օգտագործել Վահրամ Դումանյանի և Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ։ Ափսոս է, նույնպես գիտնական բառն օգտագործել։ Նրանք գիտնականներ չեն, այլ ողորմելի պաշտոնիկ զբաղեցնողներ, ավելի ճիշտ՝ բռնապետիկի գրպանային խամաճիկներ, ինչպիսիք ԱԱԾ, ոստիկանության, ՔԿ, կոռուպցիոն կոմիտեի, դատախազության ղեկավարներն են։

Տարոն Մանուկյանը դեռևս «հանցագործ» չի, այլ քաղկալանավոր, ով համոզված եմ արդարացվելու է, ինչպես ԽՍՀՄ «ժողովրդի թշնամիները», իսկ ձեր անունները մնալու են որպես մուղդուսիներ և խարան ձեր սերունդների ճակատներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930