Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին։ Ինչ վերաբերվում է խաղաղության փաստաթղթին՝ նման փաստաթուղթ գոյություն չունի, և չկա որևէ օրինակ, որի մասին կարող ենք խոսել։
Հունաստանը խստորեն դատապարտում է հայ անզեն ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինված ուժերի կողմից և կոչ է անում հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլին իշխանության բերած, բայց հիմա Նիկոլին չնկատող ու գոյաբանական խնդիրների լուծումները որտեղ ասես (բացի Նիկոլին հեռացնելուց) փնտրող միջին խավը նոր ծես է հնարել։
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միութենական պետություն ստեղծելու և Հայաստանը դրա մաս դարձնելու վերաբերյալ խոսակցության ռուս գործընկերների հետ ներկա չի եղել, Հայաստանում նման հարց չի կարող քննարկվել:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը խոսելով այդ հինգ պահանջների մասին, նախ նշեց, որ ՀՀ ներքաղաքական գործընթացների մեջ չմտնելով, կարող է միայն փաստել, որ Արցախը, արցախցիները և ողջ հայությունն ունեն հստակ դիրքորոշում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև հակառակ դեպքում՝ Արցախ առհասարակ չի լինելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:
Ո՞նց է լինում, որ ԵՄ ու ՆԱՏՕ ինտեգրվելը «սուվերենության», իսկ ԵԱՏՄ կամ ՌԴ առաջատարությամք որեւէ միության ինտեգրվելը ՝«ռուսի ճորտի» նշան է։
Զարուհի Փոստանջյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասաց, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության խնդրով օգնական Բեն Հարիսը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ G7-ի նոր պատժամիջոցները, որոնք պետք է վերաբերեն նավթին ու նավթամթերքին, կիրարկվելու են երեք փուլով։
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում քննարկել նաև ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը:
«Նիկոլը Կանադայում պլաստիկ օպերացիա է անելու, որ դաշնակցական երիտասարդներն իրեն չճանաչեն». Սահակյանց
Ռուբեն Վարդանյանի գլխավոր տիտղոսը գործակալ լինելն ու հակահայ ուժերին ծառայելն է. Դավիթ Սահակյանց
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն: Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Հոկտեմբերի 4-ին հրդեհի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել «Մաքսամ-Չիրչիկ» բաժնետիրական ընկերության տարածքում, որն ազոտային պարարտանյութերի` մեծությամբ երկրորդ արտադրողն Է Ուզբեկստանում (գտնվում է Տաշքենդի մարզում):
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ տեղյակ չէր, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ ինչ էր գրել Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջների վերաբերյալ. չի կարդացել։ Խորհրդարանում նա ասաց, որ դեմ չէ, եթե լրագրողները կարդան այդ հինգ պահանջները, ինչից հետո ավելացրեց.
Այս տարբերակում պայմանագիրն ունի «Խովաևի պլան» անունը՝ ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցման հարցերով հատուկ ներկայացուցչի անունով: Ավելի վաղ Խովաևը ՌԴ-ի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում:
«Միացում Հանուն Հայաստանի» կոչով օրերս Տորոնտոյում իրականացվել է խորհրդանշական ավտոերթ՝ Կանադայի իշխանությունների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վրա:
Արդարադատության նախարարը կդառնա Արդարադատության ակադեմիայի Կառավարման խորհրդի անդամ
Պետք է հետևենք իրավապահ մարմինների սոցիակալան ապահովության հարցերին. Վլադիմիր Վարդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ հրապարակում է եղել Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում, որը վերաբերում է Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջներին։
Դավիթ Սահակյանցի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կապանցի պատգամավոր Մարինա Ղազարյանը շարունակում է արհամարհական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ։ ԱԺ-ում հայտնվելուց առ այսօր պատգամավորը լրագրողների որևէ հարցի չի պատասխանել։
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Քոչարյանն ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար։
Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ, ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման։
Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների՝ ներկայացնելով մանարամասներ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ: