«Փաշինյանը սուվերենության պաշտպանության հետ այնքան կապ ունի, որքան Հիտլերը՝ հրեաների իրավունքների». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «

Փաշինյանը սուվերենության պաշտպանության հետ այնքան կապ ունի, որքան Հիտլերը՝ հրեաների իրավունքների:

Նիկոլի ընտանեկան լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին,չի կատարում դաշնակցային պարտականությունն ու Ադրբեջանին օգտագործում է Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար։

Բանավեճի մեջ չեմ մտնում զառանցանք պարունակող այս մտքի «Աղբյուրի» հետ։

Բայց մի հարց «Աղբյուրին».

Եթե այդպես վատն է Ռուսաստանը ,բա ինչու՞ էիր սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին հրապարակային շողոքորթում ու «սպասիբոներ» շռայլում ։

Կարո՞ղ է ես էի երկու նախադասության մեջ 9 անգամ ՌԴ-ին շնորհակալություն հայտնում։

Ու հերիք է սուվերենության գաղափարը շահարկես։

Դու ես քո աթոռը պահելու համար «մատաղ արել» Հայաստանի սուվերենությունը:

Ո՞նց է լինում, որ ԵՄ ու ՆԱՏՕ ինտեգրվելը «սուվերենության», իսկ ԵԱՏՄ կամ ՌԴ առաջատարությամք որեւէ միության ինտեգրվելը ՝«ռուսի ճորտի» նշան է։

Հերիք է ազգի «քթից բռնած» տանեք կործանման։

Հայաստանի որեւէ իշխանություն երբեք չի շողոքորթել Արեւմուտքին,ՌԴ-ին ու նաեւ Թուրքիային,ինչպես դու՝ Նիկոլ։

Պարզապես ՆԱՏՕ-ն իշմար է տվել» ռուսից թռնելու.հարմար առիթ է։

No pasarán

Հ.Գ. Ու չփորձես խնդիրները բարդել 2016-ի վրա։

2016-ին մենք հաղթել ենք, իսկ ՌԴ-ն էլ Սերժին «Իսկանդեր» է տվել ու 50 հազար տոննա անվճար զենք, որը դու հանձնեցիր Ալիեւին որպես «տրոֆեյ»։

Հայ-ռուսական դաշնակցությունն այլընտրանք չունի»:

Տեսանյութեր

Լրահոս