
Սերոբ Սարգսյանը նշանակվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար. Իսկ Բաբինյանն այլ պաշտոն է ստացել

Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք նոր նշանակում, պարոն Սերոբ Սարգսյանը նշանակվել է վարչական շրջանի ղեկավար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Կամսար Բաբինյանին, որը 2.5 տարի եղել է Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար և որի հետ, ըստ Ավինյանի, հասցրել են բազմաթիվ ծրագրեր իրականացնել։
«Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Բաբինյանը նշանակվել է Հայաստանի ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն, որի առիթով նաև պարոն Բաբինյանին եմ շնորհավորում»-ասաց Ավինյանը։