
Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել. խոսնակ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել. լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Ղազարյանի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան լուրեր էին տարածվել, որ աշխտանքից ազատվում են կառավարության անդամներ ու ուժային կառույցների ղեկավարներ։
Այս պահի դրությամբ 168.am-ի տեղեկություններով` Հանրապետության նախագահին միջնորդություն է ուղարկվել Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Սասուն Խաչատրյանին և Արգիշտի Քյարամյանին։
Ի դեպ, առավոտյան ֆեյսբուքյան իր էջում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գրել է, որ ինքը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել։