«Մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞»․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասաց, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։

«Որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն»,- իր ասածն այսպես բացատրեց Սիմոնյանը, ապա հռետորական հարց հնչեցրեց․

«Իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ։ Մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն․․․ Ինչի՞ չեք նշում, որ մենք շարունակում ենք բանակը զինել, ո՞վ է ասում, որ բանակ չպետք է լինի, խաղաղության օրակարգը նշանակում է, որ բանակ չպե՞տք է լինի, ո՛չ։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է մեզ հիմա առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ ծովից ծով Հայաստան, հես ա մտնելու ենք գրավենք․ կներեք, ես այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»։

Լրագրողի հարցին՝ իսկ կարո՞ղ ենք մեր սուվերեն տարածքը պահպանել, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․

Կարդացեք նաև

«ՀՀ սուվերեն տարածքը, ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ՛»։

Դիտարկմանը, որ թշնամին 1.5 տարի է՝ մեր սուվերեն տարածքում է գտնվում, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու»։

Տեսանյութեր

Լրահոս