Արարատ Միրզոյանը կարևորել է ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշումը և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ներդրած ջանքերը:
Աննա Հակոբյանը նախ պետք է ասի՝ ինչո՞ւ է «մարտական առաջադրանքի» պատրաստ լինում այն ժամանակ, երբ արդեն կորցրել էինք Մատաղիսը, Թալիշը, Ջրականը, Հադրութը, Կովսականը՝ Զանգելան, Վարանդան՝ Ֆիզուլի, Սանասարը՝ Կուբաթլու: Երրորդ՝ «Էրատո» ջոկատը պատրաստ էր մարտական առաջադրանք կատարելուն՝ նոյեմբերի 6-ին, այդ ժամանակ կանգնած էինք Շուշին կորցնելու վտանգի առաջ, արդյոք «Էրատո» ջոկատը մասնակցե՞լ է Շուշիի մարտերին և փորձե՞լ է փրկել բերդաքաղաքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Միացյալ ազգերի կազմակերպությունը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում՝ երկրում անվտանգության վատթարացման պատճառով:
ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի որոշման:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախարար Ջեյմս Կլեվերլին վստահեցրել է, որ Լոնդոնը կմեծացնի աջակցությունը Կիևին:
Խորհրդի անդամի երդումը հնարավորություն չի տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի իմ պարտքը համարելով մշտապես պայքարել դատական իշխանության անկախության համար՝ ես որոշեցի դա անել Խորհրդից դուրս, ինչը ինձ ավելի շատ ազատություն կտա և, գուցե, ավելի մեծ հնարավորություն՝ կանխելու այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում
Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ հակաեկեղեցական «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը, ով իր այդ նախաձեռնությունից հետո նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճուղի տնօրեն, իր բարեկամի երեխային ինչ-որ խնդրով տեղափոխում է նշված բուժկենտրոն:
Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:
Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երեւան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր թիմերն այսօր դադարեցրել են աշխատանքը
«Իրանը նպատակ ունի ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանի, նաև Ադրբեջանի նկատմամբ, ինչպես տեսնում ենք, մտերմանալու, ազդեցությունը տարածելու Իրանի փորձերից բարդ է հաջողվում խուսափելը, քանի որ Իրանը վստահ է գործում, Իրանը նոր դիրքերից է փորձում առնչվել Ադրբեջանի հետ, ավելի վճռական, մեծացնելով իր ազդեցությունը նաև Հայաստանի նկատմամբ: Սահմանային հատվածում զորավարժությունը նաև Իրանի համար նպատակ ունի ցույց տալ հստակ կամք՝ այդ հատվածում իր ազդեցությունը պահելու վերաբերյալ: Իսկ Ադրբեջանն էլ նպատակ է հետապնդում մի փոքր մեղմել Իրանի վճռական դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանին:
Նշվում է, որ «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում են ամեն տարի։
Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը հնարավոր է համարել Հայաստանում անասնաբուժական լաբորատորիաների հնարավորությունների զարգացմանը և կարողությունների հզորացմանն աջակցելու ծրագրերը, որոնք, համապատասխան որոշումների կայացման դեպքում, կարող են կյանքի կոչվել:
Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն առանձին անդրադարձել է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցին։
Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:
«Սրա ամուսինը հայ մոր միակ տղային տարել է և «բայրաքթարների» տակ մորթել է, բայց նա ասում է՝ հայ կինը ցուցաբերեց մեռելային լռություն, հասկանո՞ւմ եք սրա ցինիկ ձևակերպումները»։
«Երբ տեղի է ունենում աշխարհակարգի վերափոխում, ըստ դրա՝ ձևավորվում են ճամբարներ: Գերտերություններից ավելի ցածր կանգնած երկրները փորձում են տեղավորվել այդ ճամբարներում:
«Ռուսաստանում սա անգամ կոչում են Հայրենական պատերազմ». Արթուր Խաչիկյան
«Իրանն Ադրբեջանի հետ ունի երկար տարիների խնդիր». Հարութ Առաքելյան
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը ՝ շեշտը դնելով Կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։
Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնատար անձինք:
«Միջին միջանցքը պետք է գար և անցներ Հայաստանով, այլ ելք չկար, և 2014 թվականին արդեն պարզ էր, որ Արցախյան հարցը պետք է կարգավորվեր մի կերպ»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական պատճառներին՝ մեկնաբանեց «Փակագիծ» վերլուծական հարթակի հիմնադիր Հարութ Առաքելյանը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով, գրում է gazeta.ru-ն։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ:
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերը:
«Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկման ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը նշեց՝ այսօր գտնվում ենք փուլում, երբ փորձ է կատարվում միաբևեռ աշխարհը փոխարինել երկբևեռ աշխարհով:
Այսօր 168.am-ը ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք տեսանյութում եղած հայ զինծառայողների ինքնությունն արդեն պարզել են, և արդյո՞ք տղաների մարմինները փոխանցվել են հայկական կողմին։