
Ողբերգական ավտովթար՝ Նորամարգ գյուղում

Նոյեմբերի 1-ի ժամը 15.30-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նորամարգ գյուղի 12-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: