Բաժիններ՝

Վիճաբանություն Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է

Նոյեմբերի 2-ի՝ ժամը 19.20-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գևորգ Գ.-ն: Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ»:

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցի զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գևորգ Գ.-ին կտրող-ծակող առարկայով հարվածել է 29-ամյա համագյուղացին:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս