Բաժիններ՝

Թթու և մարինացված վարունգի վտանգները

Սննդի մասնագետները խոսել են առողջության համար թթու վարունգի վտանգավորության մասին: Նրանց կարծիքները հրապարակել է Eat This, Not That! պորտալը:

Սննդաբան Ջեյ Քոուինը հիշեցնում է, որ մեկ թթու վարունգ կարող է պարունակել մեծահասակի համար օրական նատրիումի պահանջարկի մինչև 66 տոկոսը:

«Այնուամենայնիվ, դժվար է սահմանափակվել մեկ վարունգով, քանի որ դրանք շատ համեղ են: Դրա պատճառով մարմինը ստանում է չափազանց մեծ քանակությամբ աղ, որը վնասակար է առողջության համար»,- ասել է Քոուինը:

Ըստ դոկտոր Ուաքաս Ահմադ Բաթարի՝ երկարաժամկետ կտրվածքով թթուների չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման և երիկամների խնդիրների:

Կարդացեք նաև

Բացի այդ, բժիշկ Ռաշմի Բիակոդին հայտնել է, որ հիպերտոնիան և մետեորիզմը կարող են լինել թթվի մեկ այլ կողմնակի ազդեցությունը:

Նա նաև հիշեցրել է, որ աղի կերակուրները մեծացնում են ախորժակը: Քանի որ թթու վարունգը ցածր կալորիականությամբ է, այն մարդը, ով շատ հաճախ ուտում է, կարող է սկսել չափից շատ ուտել՝ պայքարելով սովի կեղծ զգացողության դեմ:

Բացի այդ, հարկ է հիշել, որ թթու և մարինացվածւ վարունգը չի կարող փոխարինել թարմ բանջարեղենին:

Տեսանյութեր

Լրահոս