«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորեց կառավարման համակարգում իրավիճակային գնահատման արդյունքում որոշումների ընդունումը:
Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Կանանին ճեպազրույցում հայտարարել է, որ Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում, շեշտում՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին:
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։
Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր:
Լիբերալ տնտեսական համակարգ (կնշանակի շուկան է որոշում թե ով ինչ չափով բարիք կստանա) ունեցող ԱՄՆ-ը գնաճի դեմ պայքարի մեծ ծրագիր է անում:
Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է:
Հանրային քննարկում Հայաստանի իրական օրակարգի վերաբերյալ` ՈւՂԻՂ
Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար ծախսել է 5 մլն դրամ գումար։
ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, որ հնարավորինս բարդացնեն պառլամենտի տարածք ներխուժումը։
Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Սուքիասյանին հասկացրել է, որ այս հարցում իր վրա հույս չդնի, եւ եթե իրավապահները որեւէ կասկած ունեն, թող քննեն: Նա նաեւ ակնարկել է, որ այս հարցով ինքն էլ չի պատրաստվում առանձին քննարկում ունենալ Սուքիասյան Խաչատուրի հետ
Եթե բոլոր ոլորտներում Հայաստանին պարտված Ադրբեջանում (խոստովանությունն Ալիևինն է) 2020թ. ից հետո նոյեմբերի 8-ը նշվում է որպես հաղթանակի օր, ուրեմն նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վենախավի դավաճանության օր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը կեղծ է։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը:
Քննչական կոմիտեին մինչ այս պահը չի հաջողվում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող գտնել, թեպետ անցած շաբաթվանից փնտրտուքների մեջ են եւ մոտ 100 մարդու են հարցաքննել:
Այսօր լրանում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով քննության երկու տարին, սակայն այդպես էլ չի բացահայտվել, թե ով կամ ովքեր նրան ծեծեցին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է մեղավորներ փնտրել կուսակցության վարչության ընտրության ժամանակ թույլ տված խայտառակության համար, որի վերահաշվարկը ցույց տվեց, որ երկու հոգու «սղացրել են» նորընտիր վարչության կազմում, իսկ իրականում ընտրված երկուսը դուրս մնացել:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Մեծ Բրիտանիայի խոշորագույն սուպերմարկետները քննարկում են Լեհաստանից ձվի ներմուծման կամ դրանց վաճառքի սահմանափակման հնարավորությունը՝ կապված դեֆիցիտի հետ: Այդ մասին հաղորդել է Sun թերթը՝ վկայակոչելով սուպերմարկետների ղեկավարության աղբյուրի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, տեղակալ Արմեն Սիմոնյանը և նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանը Մոսկվայում կմասնակցեն «Տրանսպորտային շաբաթ-2022» միջոցառման նիստերին:
Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետը հարգում են, միաժամանակ ակնարկում, որ այդ ժամկետի ավարտից հետո չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ մանդատի երկարաձգման առումով։
Նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպեցին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվեցին Բլեր Հաուսում, որտեղ տեղի ունեցավ նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Խաչատուր Սուքիասյանը երեկ միլիարդներից էր խոսում, ՔՊ-ականները խոսում են թալանից: Այդ մարդկանց երևի չեն ասել, որ իրենք իշխանություն են, որովհետև հակառակ դեպքում, եթե մարդ գիտի, որ ինքն իշխանություն է, ունի լծակներ, և ասում է՝ այսինչ թալանչիները, և որևէ քրեական գործ չի ներկայացնում դատախազություն, օրինակներ, փաստեր, փաստաթղթեր, ձայնագրություններ, ուրեմն՝ կամ ինքն է կատարյալ ապուշ, կամ մարդկանց ապուշի տեղ է դրել, կամ երրորդ՝ և՛ կատարյալ ապուշ է, և՛ մարդկանց է ապուշի տեղ դրել»:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին ինն ամիսներին Վրաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից աճել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:
2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց առաջ նախ շատ կարևոր է հիշել 3 բան. առաջինը՝ պետության համար այդ կարևոր քաղաքական փաստաթուղթն ԱԺ բերած իշխանությունն ինչպիսի՞ նախընտրական խոստումներով է եկել իշխանության, երկրորդ՝ բնակչության սոցիալական ապահովվածության հարցի լուծումն օրվա իշխանության սահմանադրական պարտավորությունն է, ոչ թե բարի կամքի դրսևորումը, երրորդ՝ կարևոր է համեմատել այս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունն այլ երկրներում վարվող տնտեսական քաղաքականությունների հետ։
Նոյեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ԱՄՆ նախագահի հյուրընկալությունների տանը՝ Blair House–ում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարծում Է, որ դեմոկրատները երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով կարող են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ, ստորին պալատում նրանց համար ավելի դժվար կլինի դրան հասնել:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI)` «Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ազդեցությունը» հետազոտության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների մի մասը տեղափոխվել է Վրաստան՝ երկար ժամանակ ապրելու և բիզնեսով զբաղվելու համար: