Բաժիններ՝

Գազայի հատվածում հիվանդանոցի և տեղահանվածների վրանների թիրախավորման հետևանքով 26 մարդ է զոհվել

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 4-ի լուսաբացից ի վեր 26 պաղեստինցի է զոհվել անկլավի մի քանի շրջանների ուղղությամբ Իսրայելի շարունակական ռմբակոծության հետևանքով: Իսրայելական անօդաչու թռչող սարքերը նաև ռմբակոծել են Դեյր ալ-Բալահի ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի շենքը, որը գտնվում է Գազայի հատվածի կենտրոնում:

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Զոհերից 14-ը գրանցվել են Գազայի հատվածի Խան Յունիսի արևմուտքում գտնվող դպրոցում տեղահանված անձանց համար նախատեսված վրանների վրա իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով:

Ըստ լրատվամիջոցի՝ հունիսի 4-ի առավոտյան Իսրայելի ուժերը լայնածավալ հարձակում են սկսել նաև Արևմտյան ափի Ֆարա փախստականների ճամբարի և Տուբաս նահանգի Թամուն քաղաքի վրա՝ բուլդոզերներով քանդելով ենթակառուցվածքները և թալանելով տները։

Իսրայելական ուժերը նաև ձերբակալություններ են իրականացրել և ռազմական լրացուցիչ ուժեր տեղակայել Արևմտյան ափի հյուսիսում։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 607-ի, իսկ վիրավորներինը՝ 125 341-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30