
Ռադան հավանություն է տվել վերջին օրենքին՝ ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի համար

ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի բնական պաշարների օգտագործման շուրջ համաձայնագիրը նախատեսում է վճարումներ պետական բյուջեից: Ռադան հավանություն է տվել է Բյուջետային օրենսգրքի փոփոխություններին:
Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին
Նրա խոսքով՝ թիվ 13256 նախագծին հավանություն է տվել 309 ժողովրդական պատգամավոր:
Բյուջետային օրենսգրքում փոփոխություններն անհրաժեշտ են ամերիկա-ուկրաինական վերականգնման ներդրումային հիմնադրամը լրացնելու մասին դրույթն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ուկրաինան և Միացյալ Նահանգներն ստորագրել են համաձայնագիր ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին։ Դրանից հետո՝ մայիսի 8-ին Գերագույն Ռադան վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենքն ստորագրել է մայիսի 12-ին՝ ավարտելով վավերացման գործընթացը: