Բաժիններ՝

Թրամփը կրկնակի բարձրացրել է պողպատի և ալյումինի՝ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել, որը կրկնակի բարձրացնում է երկիր ներմուծվող պողպատի և ալյումինի նկատմամբ մաքսատուրքերը։ Նախկինում մաքսատուրքերը կազմում էին 25%, այժմ կկազմեն 50%: 

Այս մասին Դոնալդ Թրամփի անունից հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կատարած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ պողպատը և ալյումինը Միացյալ Նահանգներ են ներմուծվում այնպիսի քանակությամբ, որ դա սպառնում է վտանգել երկրի ազգային անվտանգությունը։ 50% մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն Վաշինգտոնի ժամանակով հունիսի 4-ին։Մաքսատուրքերի բարձրացումը կվերաբերի բոլոր երկրներին, բացի Մեծ Բրիտանիայից։ Հայտարարության մեջ Դոնալդ Թրամփը նշել է, որ որոշել է «այլ վերաբերմունք ցուցաբերել» Միացյալ Թագավորության նկատմամբ՝ հաշվի առնելով մայիսի 8-ին երկու երկրների միջև կնքված առևտրային համաձայնագիրը:

Այնուամենայնիվ, ըստ հայտարարության, ավելի բարձր 50% տոկոսադրույքը կարող է կիրառվել հուլիսի 9-ից, եթե ԱՄՆ վարչակազմը «որոշի, որ Միացյալ Թագավորությունը չի կատարել համաձայնագրի համապատասխան ասպեկտները»: Ամերիկացի առաջնորդն, ավելի վաղ ազդարարելով այս միջոցառումների մասին, հայտարարել էր, որ մաքսատուրքերի բարձրացումը թույլ կտա «էլ ավելի անվտանգ դարձնել պողպատաձուլական արդյունաբերությունը Միացյալ Նահանգներում»։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30