Բաժիններ՝

Հարավային Կորեայի նոր նախագահը ստանձնել է պաշտոնը

Հարավային Կորեայի նախագահ ընտրված լիբերալ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չե Մյոնը պաշտոնապես սկսել է իր 5-ամյա կառավարումը Ազգային ընտրական հանձնաժողովի կողմից նրա հաղթանակի հաստատումից հետո։

Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։ Լի Չե Մյոնը գործող նախագահ Լի Չու Հոյից ընդունել է ինչպես նախագահի պարտականությունները, այնպես էլ երկրի գլխավոր հրամանատարի։ Նա ընտրություններում հաղթանակ էր տարել՝ ստանալով ձայների 49,42%-ը՝ առաջ անցնելով իր պահպանողական մրցակից Կիմ Մուն Սուից, որը հավաքել էր քվեների 41,15%-ը։ 

Պաշտոնը ստանձնելուց հետո իր ելույթում Հարավային Կորեայի նոր նախագահը խոստացել է վերսկսել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները և ամրապնդել եռակողմ գործընկերությունն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ։ Հարավային Կորայում արտահերթ ընտրություններ են անցկացվել, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ էր արել նախագահ Յուն Սոկ Յոլին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ապստամբության մեղադրանքով։ Յուն Սոկ Յոլը 2024 թ. դեկտեմբերի 3-ի երեկոյան ռազմական դրություն էր հայտարարել՝ ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։  Ռազմական դրության հայտարարումից հետո բախումներ էին տեղի ունեցել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30