Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսը հրաման է տվել երկրի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուին տնային կալանքի ենթարկել։ Այդ մասին տեղեկանցնում են ՏԱՍՍ գործակալությունից:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ խորհրդաժողովը: Դրան մասնակցում են պատվիրակություններ ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ քայլ հեռու է կանգնած էմոցիաներից և տեսնում է ընդհանուր գեոպոլիտիկ խաղադաշտը, կարող է տրամաբանել շատ պարզ մի բան՝ Ալիևին բացարձակ ձեռնտու չէ համաձայնագիր ստորագրել, քանի որ նա վերցնում է ամեն ինչ՝ առանց թուղթ ստորագրելու. ստանում է ճանապարհ՝ առանց հարթակ ունենալու, զիջումներ՝ առանց փոխզիջման։
#ՀԻՄԱ. ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ` ԵՐԿԱՄՅԱ ԿԱԼԱՆՔԻՑ ՀԵՏՈ. #ՈՒՂԻՂ
Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Լոզովայայի քաղաքապետ Սերգեյ Զելենսկի և Խարկովի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-յան էջը:
2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Ռումինիա մատակարարվող 92 000 տոննա ադրբեջանական նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգստում բեռնման ժամանակ աղտոտված է եղել օրգանական քլորիդներով, ուստի ռումինական OMV Petrom ընկերությունը հրաժարվել է ընդունել բեռը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ոչ միայն զրկվեց ԱԺ պատգամավորի իր մանդատից` ստացած հրաժարականի պահանջ-SMS-ով, այլև կարող է դժվարությամբ դառնալ, կամ գուցե ընդհանրապես չդառնալ այն հիվանդանոցի տնօրեն, որտեղ հիմա ժ/պ է նշանակված: Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը համատեղ թեկնածու ունեն և լուրջ ջանքեր են գործադրում, թեեւ նախարարն արձակուրդում է և որեւէ մեկնաբանություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ՀՀ գլխավոր դատախազության գործելաոճը ծիծաղ է առաջացրել։ Բանն այն է,որ ՔՊ-ի ջարդարարների վարքը՝ ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու հրապարակային փաստը, ՀՀ դատախազությունը այստեղից այնտեղ է ուղարկում, մինչդեռ իրավապահները ներքին խոսակցության ժամանակ ասել են, որ գլխավոր դատախազը ամեն ինչ տեսել է իր աչքով, այդ փաստերի էլ ինչերը պետք է ստուգվեն։
Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգի Զահկալուտ քաղաքում գրանցվել է 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունից։
Իրանական Iran Khodro արդյունաբերական ընկերությունը Իրանում ամենախոշոր ավտոարտադրողն է։ Ընկերությունը հիմնադրվել է 1962 թվականին և, տարիների ընթացքում ընդլայնվելով, այժմ դարձել է իրանական ամենախոշոր ավտոարդատրողը՝ զբաղեցնելով իրանական շուկայի 48-52 տոկոսը։ Այս մասին փոխանցում է «Արմենպրեսը»։
OMV Petrom ընկերությունը հայտնել է Ռումինիայի էներգետիկայի նախարարությանը, որ հուլիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում OMV Petrom SA ընկերությունն ընդունել է ադրբեջանական հում նավթով (92 հազ. տոննա) բեռնված նավ, որը բեռնվել էր Ջեյհան (Թուրքիա) նավահանգստում։ Նավթի այս խմբաքանակն աղտոտված է եղել օրգանական քլորիդներով։ Կատարված քննություններից հետո ընկերությունը որոշում է կայացրել հրաժարվել 92 հազար տոննա ծավալով հերթական խմբաքանակի բեռնումից։ Այսպիսով, 184 հազար տոննա ներկրվող հում նավթը հասանելի չի դարձել Petrobrazi նավթավերամշակման գործարանին մատակարարելու համար։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր-Գրինը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Ուկրաինային զենք մատակարարելը՝ Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու փոխարեն։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ. ՏԱՐՈՍԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Վաշինգտոնի ինտրիգը. Փաշինյանը համաձայն է «Իշխանություն՝ միջանցքի դիմաց» բանաձևին. Սուրեն Սուրենյանց
Սակայն Հյուսիսային Կորեան վերջերս մերժել է այդ փորձերը և հայտարարել, որ շահագրգռված չէ Հարավային Կորեայի հետ երկխոսությամբ, հայտնում է BBC-ն։
Լինի դա այնպիսի լուրջ հարց, ինչպիսին Արցախի հանձնումն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Եկեղեցու վրա գրոհը, ցեղասպանության ուրացումը, թե ՀԷՑ-ի խլումը սեփականատերից, «Առավոտ»-ին իր աշխատանքային տարածքից զրկելը…
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, իսկ կինը երեխայի հանդեպ վատ վերաբերմունքի կամ անփութության մեղադրանքով օգոստոսի 4-ին կկանգնի դատարանի առաջ։
Այդ մեղադրանքներին պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ, հայտնելով, որ նախ հենց Արևմուտքն է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո խրախուսել, որ Հնդկաստանը նավթ գնի Ռուսաստանից, քանի որ նավթի մնացյալ պաշարները ռուսականին փոխարինելու համար ուղղվել են Եվրոպա:
ՀԷՑ-ը դեռ իրենցով չարած, արդեն քննարկում են այն կառավարման հանձնելու կամ ուրիշին վաճառելու հնարավորությունը։ Հայտնվել են նաև մարդիկ, ովքեր պատրաստ են խաղալ իշխանության խաղը ու մտնել այդ ծանրության տակ՝ հաշվի չառնելով, թե վաղն ինչ է սպասվելու իրենց։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում նա նշել է Իսրայելին Գազայի հատվածում կրակը դադարեցնելու և պաղեստինյան խնդիրը երկու պետությունների սկզբունքով լուծելու համար քայլեր ձեռնարկելու կարևորությունը։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության վարչությունը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը ռուսական նավթ է գնում անհրաժեշտությունից ելնելով՝ էներգակիրների մատչելի գներ ապահովելու համար։
Tesla-ն գործադիր տնօրեն Իլոն Մասկին տրամադրել է շուրջ 29 միլիարդ դոլար արժողությամբ 96 միլիոն նոր բաժնետոմսեր:
«Կրոնն ու կլոունը» թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ:
Մի քանի անկեղծ խոսք. Արմեն Աշոտյանի առաջին ուղիղ եթերը` ասուլիսից առաջ
Հրատապ. Ի՞նչ է Թրամփն առաջարկում Փաշինյանին և Ալիևին․Սուրեն Սուրենյանց
Օրերս «ՌեՖորում 2025»-ի շրջանակում անցկացվող հանդիպման ժամանակ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը ներկայացրել է Մեղրիով անցնող ճանապարհի վերաբերյալ հնչած ռուսական, ամերիկյան, հայկական և ադրբեջանական առաջարկները:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հինգերորդ ծանր ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում։ Այս մասին գրում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։