Վրաստանում 2023 թվականին սոցիալական աջակցություն ստացողների (նպաստառու) թիվը հասել է 181 հազար 900-ի: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների մեծ մասը՝ 50 հազարը, գրանցված է Թբիլիսիում, 30 հազարը՝ Իմերեթիում, 21 հազարը՝ Աջարիայում, 17 հազարը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում։ 2023 թվականին Վրաստանում կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 838,1 հազար, որից 71,1 […]
Թուրքիան Ռուսաստանից ցորենի ներմուծման նոր ռեկորդ է գրանցել՝ հասցնելով 9 մլն տոննայի։ Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ այն աճել է 140%-ով և ներմուծման արժեքը հասել է 2․7 մլրդ դոլարի։
Այն, որ իրավապահ համակարգն աշխատում է Փաշինյանին հաճոյանալու և գովասանք ստանալու համար, վկայում է կառավարության նիստում ինքնավար, անկախ մարմնի կարգավիճակ ունեցող գերատեսչությունների ղեկավարների պահվածքը, որոնք, իրար հերթ չտալով, նրան զեկուցում են, թե ինչո՞ւ քրեական գործերով դատավճիռներ չեն կայացվում՝ «մոռանալով», որ դատավճիռներ կայացնում են դատարանները` դատավարական օրենքներին համապատասխան, որոնք երբեմն կարող են չհամընկնել Նիկոլ Փաշինյանի ցանկություններին և նախընտրական խոստումներին, իսկ արված հարցադրումները կարող են դիտվել որպես ապօրինի միջամտություն արդարադատության իրականացմանը:
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիան, դրան հետևած հայաստանյան և միջազգային արձագանքները և այդ իրադարձությունների լույսի ներքո՝ Հայաստանի առջև ծառացած նոր անվտանգային մարտահրավերները։
Պրահան հորով-մորով արեց,հիմա էլ Մյունխենում է հանդիպում կառուցողական գործընկերոջը։
«Զինվորականը չպետք է սպասի, որ պաշտպանության նախարարը կամ գնդի հրամանատարն իրեն թույլ տան կամ թույլ չտան կրակել։ Այսինքն, եթե նա նկատում է բացահայտ հարձակում, զորքերի առաջխաղացում կամ հակառակորդի կողմից զենքերի կիրառում, բնականաբար, համաձայն մարտական հաշվարկի՝ պետք է բացազատի մարտական դիրքը և պահպանությունից անցնի պաշտպանության։ Չկրակելու հրաման տվող ցանկացած անձ, ով էլ լինի, դավաճան է»:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և կազմակերպության միջև համագործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր:
ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում, փակ ձևաչափով հանդիպումներ, մտքերի փոխանակումներ ենք ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:
Էրատոյից՝ լուլուներ…կանայք բանակում. ծաղր, պատրանք, թե՞ օգտակարություն. Էդգար Ղազարյանի անդրադարձը
2023 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել էր 168.am-ի հարցերին:
«Հայաստանի ամենապոպուլյար քաղաքական գործիչը փողն է, Հայաստանի ամենապոպուլյար քաղաքական տեսլականը հուսահատությունն է»․ որքան ճշգրիտ է ամեն ինչ ասում ռետրո Նիկոլը 2017-ին՝ իր ապագա կառավարման մասին։
Փետրվարի 14-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու, թե երբ պատրաստ կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում բարդություններ կան, բայց կողմերը փորձում են լուծել դրանք, Sputnik Արմենիային ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կազբեկ Տայսաևը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացմանը։
Գերմանիայի կանցլերը դրական է գնահատել երկու կողմերի՝ տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ միջոցներով և առանց ուժի կիրառման լուծելու վերաբերյալ փետրվարի 17-ին հայտնած հանձնառությունը:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում որևէ այլ մանրամասն չի հաղորդվում, իսկ բրիտանական ծառայությունը Մուրի հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններ չի տարածում, ուստի, ինչպես և կարելի է ենթադրել, բարդ է որևէ պաշտոնական, գուցեև ոչ պաշտոնական շրջանակից ստանալ տեղեկություն, թե ինչ են քննարկում Փաշինյանն ու աշխարհի ամենաուժեղ հետախուզական ծառայության ղեկավարը՝ Էրդողանի ընկեր Մուրը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել։
Բանակցությունների մեկնարկին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հայտարարել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։
ՆԱՏՕ-ի որոշ անդամների միջև միջուկային զսպման զուգահեռ համակարգերի ստեղծման գաղափարը, առանց ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի ներառման, օգտակար չի լինի և միայն կխաթարի ընդհանուր միջուկային զսպումը, որը երկար տարիներ լավ է աշխատել շատերի համար
Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ կցանկանար ցույց տալ Թրամփին, ով ակնկալում է վերադառնալ Սպիտակ տուն, թե որն է իսկական պատերազմը։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից, որի համար վերջին շրջանում ակտիվ մարտեր էին մղվում։
Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուսապարկերի անգրագետ և դատարկ խմբակը շարունակում է խայտառակվել Հանրայինի եթերում։ Երեկ Անդրանիկ Քոչարյանը առնվազն ոչ սթափ պահվածք է ցուցաբերել հարցազրույցի ընթացքում։ Այդ վատ տեսողություն ունեցող, բեղիկներով անձնավորությունը, իմ համեստ կարծիքով՝ վատ տեսողությունից բացի, ունի նաև մտավոր մեծ խնդիրներ։
«Ցանկացած դեպքում, եթե միջազգային բանկը դուրս է գալիս ՀՀ-ից, դա նաև հաղորդագրություն է օտարերկրյա ներդրողների համար,- HSBC-ի վաճառքի մասին իր դիտարկումներում շեշտեց Թադևոս Ավետիսյանը և հավելեց,- Հենց իրենց հաղորդագրության մեջ, երբ նշում են՝ բանկի մասնաճյուղերը տեղափոխում են ավելի հեռանկարային կենտրոններ, դա նշանակում է, որ Հայաստանն իրենց գնահատմամբ՝ հեռանկարային չէ»:
Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաստատել է, որ Գերմանիան ու Եվրոպան պատրաստ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հանձնարարվել է առաջիկայում հանդիպել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA-ն։